Հայաստանի սպառված քաղաքականությունն ու քաղաքական գործիչները

«Դեռ խորհրդարանական ընտրություններին երկու ամիս ժամանակ կա, սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ Հայաստանի քաղաքական դաշտը սպառվել է»: Չնայած նրան, որ անցյալ ընտրությունների արդյունքում հասարակական հուզումներ տեղի ունեցան, այնուամենայնիվ քաղաքական դաշտը որակական աճ չարձանագրեց: Հակառակը, 2003-2004 թվականների գործընթացները հանգեցրեցին ընդդիմության տարրալուծմանը, եւ հասարակությանը դուրս մղեցին քաղաքական կյանքից, ինչի վառ օրինակը հանդիսացան սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալված զարգացումները» (Kornelij Glas)։ Երկու շաբաթ առաջ իր կատարած այս անալիզից հետո հերթական լուրջ վերլուծությունն է ներկայացնում Kornelij Glas-ը, ընդ որում ակնհայտ է, որ դրական փոփոխություններ չկան և չեն էլ սպասվում։ Kornelij-ի հետևյալ երկու եզրաիկացությունները հարկ եմ համարում հրապարակել այստեղ.

Այսպիսով, կարելի եզրակացնել, որ ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական վերնախավում տիրում է գաղափարային դատարկություն, դժվար է ակնկալել, որ ընտրությունները, անկախդրանց արդյունքներից, որեւէ փոփոխություններ կարող են բերել Հայաստանին:

Մյուս կողմից հասարակությունում իշխող անտարբերությունը չի խթանում իրական քաղաքական ակտիվություն, եւ ընտրությունները վերածվում են պարզ քաշքշուկի: Ամենայն հավանականությամբ գալիք ընտրությունները կհանգեցնեն նոր գաղափարային սղաճի եւ հասարակական հիասթափության: Ստեղծված քաղաքական դատարկության բացասական ազդեցությունը եւ վակուումի ստեղծումը կարող են խթանել հասարակությանը, եւ մոտ ապագայում կարող են երեւան գալ նոր գաղափարներ կրող ուժեր: Ստեղծված քաղաքական դաշտը արդեն չի համապատասխանում հասարակությանը՝ դրանք շարժվում են տարբեր ուղղություններով: Քաղաքական ուժերը իրենց մղել են ինքնապարփակ մի վիճակի, ուր հասարակության մեծամասնության համար տեղ չկա:

Մինչ Kornelij-ն կանխատեսում է նոր քաղաքական ուժի ի հայտ գալը, Bekaisa քննարկում է նմանօրինակ նոր ուժերից մեկին՝ նորահայտ ՄԻԱԿ կուսակցությանը, նշելով, որ ՄԻԱԿ-ը ստեղծվել է լուծելու հետևյալ կոնկրետ խնդիրները.

1. забить нишу энергичного артурика, которого так любили на западе
2. в какой-то мере забить либеральную нишу
3.
почти полностью забить молодежную нишу, так как другие проекты как уриханян, каюнутюн и пр были слишком топорными и себя не оправдали
4. выставить всех остальных молодых и либеральных в качестве “маргиналов”(
c) и городских сумасшедших.
5. иметь «конструктивную» и молодую оппозицию, которая знает кучу полезных слов типа «структура», «система» и «механизм».
6. допишите сами J
))

Kornelij Glas-ի և Bekaisa-ի ամբողջական հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։