Սկսել ա — Flash Mob

 Image11

«սկսել ա», ֆլեշ-մոբ, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Օննիկ Կրիկորյան, ՏԶԿ/ԹԻ-Հայաստան 2007

ՏԶԿ / ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007 հաղորդում է երիտասարդ ակտիվիստների խմբի կողմից կազմակերպված Flash Mob միջոցառման մասին.

[…]Կանգնած Երևանի Օպերայի շենքի դիմացի խաչմերուկի ամեն մի կողմում, ինչպես նաև շրջանաձև շարված փողոցի կենտրոնական մասում` մասնակիցները, ամեն մեկը իր համար, բարձրաձայն թերթ էին կարդում: Նրանք նաև կրում էին թերթից պատրաստված գլխարկներ: Այս ամենի աղմուկն ու տեսարանը բավականին անիրական ու անսպասելի էր անգամ այսօրյա Հայաստանի համար:

Նաև բաժանվեցին թերթիկներ, որոնց հարցադրումները այսպիսին էին. «Մտածի` գո՞հ ես քեզանից, կողքինիցդ, մեղավո՞ր ես, թե չէ, վախու՞մ ես, թքած ունե՞ս»:[…]

Advertisements