Մարտի 16-ի Այլընտրանքի հանրահավաքը

ՏԶԿ / ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007 բլոգը ներկայացնում է Մարտի 16-ին Մատենադարանի հրապարակում տեղի ունեցած Այլընտրանքի հանրահավաքի մանրամասները.

Այսօր Երևանում` Մատենադարանի առջև, տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Հանրաավաքը գրավել էր ընդամենը մի քանի հարյուր մարդու, և բազմությունն ավելի փոքրաթիվ էր, քան նախորդ` առանց այդ էլ փոքրաթիվ բացօթյա հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում: «Ա1+»-ը այն մի քանի ԶԼՄ-ներից է, որ հաղորդել են հանրահավաքի մասին:

Բլոգը նաև քննարկում է միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ-ում) աշխատող այն երիտասարդ ակտիվիստների խնդիրը, ում աշխատանքից հեռացնելու սպառնալիքով UNDP-ն պահանջում է թողնել ստանձնած քաղաքական պարտավորությունները (ՄԻԱԿ), իսկ Արամազդ Ղալամքարյանը (որը ի դեպ նաև բլոգեր է), փաստացիորեն հեռացվել է աշխատանքից.

Այսօրվա միջոցառումը հետաքրքրական էր նրանով, որ ՏԶԿ/ԹԻ-Հայաստանը հնարավորություն ունեցավ խոսել տեղացի բլոգեր և «Այլընտրանք»-ի ակտիվիստ Արամազդ Ղալամքարյանի հետ: Մինչ վերջերս Ղալամքարյանը Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) տեղեկատվության պաշտոնակիցն էր այնքան ժամանակ, մինչ իր քաղաքական ակտիվությունը հանգեցրեց իր պաշտոնից հեռացվելուն: Վերջին օրերին Երևանում ԶԼՄ-ների չհրապարակված լուրեր, ասեկոսեներ և սադրանքներ էին տարածվել նրա հեռացման մասին:

Advertisements