Նոթեր հայկական բլոգոսֆերայից

ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների մոնիտոր 2007 բլոգի հայերեն և անգլերեն տարբերակները հրատարակել են իրենց «նոթերը հայկական բլոգոսֆերայից», ընդ որում հայկական տարբերակը քննարկում է ռուսալեզու և հայալեզու բլոգերի հրապարակումները, իսկ անգլերեն տարբերակը խոսում է անգլալեզու բլոգերի մասին։ Ստորև բերում եմ հատվածներ երկու լեզվական տարբերակներում հրապարակված նոթերից.

Korneilj Glas-ը` նույն ինքը վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանը, մատնանշում է «Մարդու իրավունքները հայաստանում» կայքում հրապարակված իր հոդվածին: Վերլուծաբանը ներկայիս ստեղծված իրավիճակի մասին հետաքրքրական տեսակետներ է հայտնում` այն նկարագրելով որպես «Նախընտրական գաղափարական ճգնաժամ», երբ քաղաքական դաշտը սպառվել է և քաղաքական ուժերը ունակ չեն ընտրողներին ներկայացնել հստակ գաղափարներ, իսկ բացառություն կազմող մի քանիսն էլ «առաջնորդվում են կաղապարված, տարիների ընթացքում կարծրացած եւ ներկա իրողություններին հաճախ չհամապատասխանող պատկերացումներով»:

[…]

Իսկ նորաստեղծ ICHD բլոգը գտնում է, որ ընտրությունների օրիանական անցկացումը ամենից առաջ պետք է ապահովի պետությունը, քանի որ «առյուծի բաժինը» հենց նրան է պատկանում: Ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ շտկելու կամ փոխելու համար տրվում է բազմիցս հալածված «ինչ անել» հարցը, որին հետևում են պատասխանային մի քանի տարբերակներ.

  1. ոչինչ
  2. բոյկոտել
  3. անընդհատ և ամենուր բարձրաձայնել կեղծ ընտրությունների հետևանքների միասին

[…]

Հարկահավաքման խնդիրը Հայաստանի նման երկրում, որտեղ իրականացվող ֆինանսական գործարքների առյուծի բաժինը իրականացվում է ստվերային տնտեսության և հարկերից խուսափելու ճանապարհով, թերևս ամենածանրն է։ Ինչպես հաղորդում է Էմիլ Դանիելյանը, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից շատերը, որոնք զարմանալի զուգադիպությամբ բոլորն էլ նստած են Խորհրդարանում, շարունակում են խուսափել հարկերից, չնայած իրենց ակնհայտորեն աճող հարստությանը։ Թեմայի հետ կապված Armenia Blog-ը հրապարակել է նշված հարուստների դղյակների արբանյականին լուսանկարներ և մեկնաբանությոսւններ։

[…]

Հետաքրքիր է, որ օլիգարխները, որոնք կրկին դրել են իրենց թեկնածությունները խորհրդարանական ընտրություններին, շարունակում են անպատիժ կերպով խուսափել հարկերից և կատարել այլ անօրինականությունները, չնայած քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կառույցների հնչեցրած տագնապալի կոչերին… Ցավոք, ինպես զգուշացնում է Armenia Now-ն այս իրավիճակը դեռ շարունակվելու է։