Հարցեր Հայաստանի տնտեսության մասին

Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է արձանագրում ասում է Armenian Economist-ը.

[…]Վերջին հինջ տարիներին Հայաստանի տնտեսությունը արձանագրել է երկնիշ աճ։ Տնտեսության աճի մի մեծ մասը շինարարության ոլորտի գործունեության արդյունք է։ (տես այս հրապարակումը)։ Արժե նկատել, որ վերջին տասնամյակում շինարարության ասպարեզում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները և կազմը տնտեսության հետագա ընդարձակման կանխանշան են հանդիսանում։[…]

Չնայած այս ամենին, բլոգերը գտնում է, որ գոյություն ունեն որոշ լուրջ հարցեր, որոնց ոչ ոք չի փորձում պատասխանել, օրինակ. «Կատարվե՞լ են արդյոք հետազոտություններ՝ աշխատաշուկայի վրա այս զարգացումների թողած ազդեցությունը պարզելու համար։ Բացի այդ, որևէ մեկը ուսումնասիրե՞լ է ապագա աճի հետևանքները։» (The Armenian Economist)

iArarat որոշ պատասխաններ ունի Հայաստանյան տնտեսության վերաբերյալ՝ «Արտագաղթողները Հայաստանի նավթն են», հուշում է բլոգերը՝ վերահրատարակելով AFP-ի այս հոդվածը.

[…]Երկրի փրկության հիմնական միջոցներից մեկը ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում սփռված մոտ իննը միլիոն սփյուռքն է։

Անցյալ տարի նրանց կատարած ներդրումները և Հայաստան կատարած գումարային փոխանցումները կազմեցին 1.2 միլիարդ դոլար (900,000 եվրո), որը երկրի 6.5 միլիարդ դոլար (հինգ միլիարդ եվրո) կազմող ՀՆԱ-ի տպավորիչ մասն է կազմում, ասաց տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։ «Արտագաղթյալները Հայաստանի նավթն են»։[…]

Kornelij Glas ուշադրություն է հրավիրում Հայաստանի շարժական կապի օպերատորների՝ Վիվասելի և ԱրմենՏելի «անիմաստ և անխիղճ» մրցակցությանը, որի հետևանքով ԱրմենՏելի կորպորատիվ փաթեթի գները պակասել են 8 անգամ։ «Ո՞ւր ենք մենք գլորվում» հարցնում է Kornelij-ն ակնհայտ վատատեսությամբ, թեև նրա պոստից դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչն է վատ էժան շարժական ծառայություններ ունենալու մեջ։

Եթե մրցակցությունը վատ է, ապա բնական մոնոպոլիաները հաստատ ավելի վատ են, հատկապես ջրի մատուցման ծառայությունների հարցում. Raffi K.-ը Life in Armenia բլոգից մնացել է «Անջուր».

[…]Այսօր ես անջուր եմ։ Ատում եմ այն փաստը, որ ասպիսի պարզ, բայց և կենսականորեն անհրաժեշտ մի բան, որի մասին ԱՄՆ-ում երբեք չես էլ մտածում, կարող է այսքան երկար ժամանակ մնալ որպես անլուծելոի խնդիր։ 24 ժամյա ջրամատակարարման մասին խոստումները շարունակվում են արդեն 6 տարի, բայց որևէ, անգամ չնչին բարեփոխում տեղի չի ունեցել, որքանով որ ես եմ տեսնում…[…]