Խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգ

Աղբյուրը՝ ՏԶԿ / ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007.

Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ՌԿ-ի հոդվածում նշում է, որ ներկայիս ամբողջ ճիգերն ուղղված են նրան, որ միջազգային համայնքները մայիսյան խորհրդարանական ընտրությունները ճանաչեն ազատ և արդար: Ավելին, Կիրակոսյանը պնդում է, որ ընտրական գործընթացի արդյունքները կորոշեն երկրի տեղը տարածաշրջանում, ինչպես նաև իրեց անմիջական ազդեցությունը կունենան երկրի` եվրոպական կառույցների հետ ինտեգրվելու մտադրություններին:

Եթե ապացուցվի, որ քվեարկությունը հերթական անվավեր և ամոթալի ընտրությունների շարքից է, ապա միջազգային կառույցների պատասխանը հավանաբար կլինի շատ լուրջ և կտրուկ: Եվ այդ դեպքում ընտրությունները պատմության գիրկը կանցնեն ոչ թե որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման հերթական կորցված հնարավորություն, այլև` որպես քայլ դեպի հեռավոր տարածաշրջանային մեկուսացում:

[…]

Թերևս մինչ վերլուծաբաններից շատերը համաձայն են իրադրությունների նման շարադրմանը , շատերն էլ թերահավատորեն են մոտենում ժողովրդական ընտրություններ ունենալու քաղաքական կամքի առկայությանը: Փոխարենը, քննադատները մատնանշում են այն միջոցներին, որոնք ձեռնարկվում են ընդդիմության գործունեությունները կասեցնելու համար, ինչը վերջին տարիներին ընտրություններին բնորոշ գիծ է դարձել և, փաստորեն, դեռ կրկնվում է:

[…]

Նաև ի նկատի ունենալով այն փաստը, որ տարբերանշաններն ու ցուցանակներն արդեն ցուցադրված են, չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, «Ազատություն» ՌԿ-ի մամուլի տեսությունը մեջբերում է «Հայաստանի Հանրապետություն» թերթից, նշելով, որ Երևանի քաղաքապետարանն անհանգստացած է, թե ինչպես են այս ցուցանակները հանվելու, երբ ընտրություններն ավարտվեն:

Բլոգ-պոստն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Advertisements