Ռազմավարության եւ անվտանգության հարցեր

Անցած շաբաթ օրը, մարտի 10-ին կայացավ «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Միանգամից ասեմ, որ ձեր ծառան [Ahousekeeper aka Կարեն Վրթանեսյան] եւս մասնակցել է ժողովածույի ստեղծմանը եւ երկու հոդվածի հեղինակ է, որոնցից մեկը գրվել է kornelij-ի [aka Սամվել Մարտիրոսյան] հետ համատեղ։ Սա երկրորդ նման ժողովածուն է, առաջինը հրատարակվել էր 2006թ. փետրվարին, Ռամբույեում ՀՀ ու ԱՀ նախագահների հանդիպումից առաջ, կոչվում էր «Հայաստանի ազատագրված տարածքը»։

Աղբյուրը՝ Ahousekeeper