Հայաստանյան ընդդիմությունը պատրաստ չէ ընտրություններին, իսկ Բարգավաճ Հայաստանը արդեն սկսել է իր ընտրարշավը

Հայաստանյան ընդդիմությունը պարզապես անլուրջ է` այսպես է կարծում East Meets West բլոգը, բնորոշելով բոլոր ընդդիմադիրներին, բացառությամբ Րաֆֆի [Հովհաննիսյանից] որպես «ժլատ, ինքնահիացած, ոչ կոմպետենտ, ‘ամբողջը ինձ ’ տիպի անհատներ, ովքեր արժանի չեն «երկրի նախագահ դառնալ, որովհետև բացարձակ չեն հոգում ժողովրդի հոգսերի մասին»։ Բլոգերը հատկապես վրդովված է որևէ տեսակի լուրջ քաղաքական ծրագրի բացակայությունից.

[…]Նրանք որևէ հայտարարված ծրագիր չունեն Հայաստանում գործազրկությունը նվազեցնելու ուղղությամբ (որը այսօրվա Հայաստանի ամենամեծ խնդիրն է), նրանք որևէ ծրագիր չունեն Ղարաբաղի հարցում, առողջապահության և գրեթէ բոլոր այլ կարևոր պրոբլեմների լուծման ուղղությամբ։[…]

Ogostos քննարկում է վերջերս հիմնադրված Միացյալ Ազգային Ազատական Կուսակցության (ՄԻԱԿ) քաղաքական ծրագիրը, որը ըստ Ogostos-ի իրենից ներկայացնում է ծանրաբեռնված բառերի կոմպլեկտ, որտեղ առավել աչքի են ընկնում «ինստիտուտներ», «մեխանիզմներ», «համակարգեր» տիպի բառաբարդումներ։ Ogostos-ը առանցնապես դժգոհ է այն բանից, որ կուսակցությունն առաջարկում է «վերացնել ԶԼՄ-ների գրանցման ինստիտուտը», այն դեպքում, երբ ԶԼՄ-ների գրանցումը վերացվել է 4 տարի առաջ, զանգվածային տեղեկատվության մասին օրենքի ընդունման հետ։

Ընդդիմության ծրագրերի թերությունները East Meets West-ին մղել են հետևյալ եզրակացությանը.

[…]այս մարդիկ միայն մտածում են սեփական կարիքների մասին, արհամարհելով հանրային շահը, ճիշտ այնպես, ինչպես որ իշխանական ճամբարի ներկայացուցիչները։ Ասյտեղից հարց է առաջանում` ինչո՞ւ փոխել իշխանական վերնախավին, եթե նորեկները ոչ մի նորություն չեն բերելու։[…]

Չնայած East Meets West-ի առաջադրած հարցերին, որոնք կարծես թե ավելի շահեկան են իշխող վերնախավի քան թե ընդդիմության համար, ՏԶԿ / ԹԻ-Հայաստան ընտրությունների մոնիտոր 2007-ում հրապարակված հոդվածը ցույց է տալիս, որ իշխանամետ կուսակցությունները առանձնապես օգնության կարիք չունեն։ Ավելին, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն սկսել է իր նախընտրական քարոզչութունը.

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ժամանակացույցի` մայիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պետք է սկսվի «թեկնածուների գրանցման վերջին օրվան հաջորդող օրվանից և ավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ»: Եվ չնայած ԿԸՀ-ի կայքը պարզ նշում է, թե երբ է սկսվում քարոզրարշավը, քաղաքական գովազդն արդեն սկսվել է, և դրանում մեղավոր են և’ ընդդիմական, և’ իշխանական ուժերը:

Ինչևիցե, իրենց տիրամադրության տակ ունենալով չափազանց առավել վարչական և ֆինանսական աղբյուրներ` իշխանամետ կուսակցությունները, ինչպիսին են ղեկավարող «Հանրապետական» և նոր ձևավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, հանդիսանում են ամենամեծ օրինախախտները: Արդյունքում Հայաստանը հայտնվում է այնպիսի մի հետաքրքիր իրավիճակում, երբ վաղ քարոզարշավով զբաղված քաղաքական կուսակցությունները կկարողանան ծախսել ավելին, քան օրենքով թույլատրված է նախընտրական քարոզարշավի համար: Այստեղից հարց է ծագում` արդյո՞ք նման գործունեությունը խախտում է «Ընտրական օրենսգիրքը», թե՞ ոչ:

Հոդվածն ամբողջությամբ կարդալու համար այցելեք ՏԶԿ / ԹԻ-Հայաստան ընտրությունների մոնիտոր 2007` այստեղ։