Ադրբեջանական բանակ՝ մեծ փողեր, մեծ պրոբլեմնե՞ր…

Yandunts-ը երկու հոդված է հրապարակել (first published in the Armenian Reporter) Ադրբեջանական զինված ուժերի մասին, որոնցում քննարկվում են Ադրբեջանական բանակի տնտեսական հիմքերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոստումները, որ «իր երկրի ռազմական ծախսերը ծուտով կգերազանցեն Հայաստանի պետական բյուջեն» և բլոգերի նկատառումները այն մասին, որ Ադրբեջանի բանակում գոյություն ունեն լուրջ խնդիրներ, և այդ խնդիրները շատ հաճախ «մեծ փողեր, մեծ պրոբլեմներ» իրողության հետևանքն են։

[…]Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար սպառնում է Հայաստանի դեմ նոր պատերազմով։ Վերջին մի քանի տարիներին նմանօրինակ սպառնալիքներին ավելացել են նաև աճող ռազմական ծախսերը և որոշ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները։ Հայերը հարցին լուրջ են վերաբերվում։ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը Ադրբեջանին բնորոշում է որպես երկրի անվտանգության ամենաանմիջական արտաքին սպառնալիք։[…]

[…] Չորս տարում ավելի քան $2 միլիարդ դոլարի ծախսումը, բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի արտահայտած ցանկությունը՝ գերազանցել Հայաստանի պետական բյուջեն, պետք է ծառայեր  բանակի կարգապահության աճին, նպատակասլացությանը և մարտական արդյունավետության բարձրացմանը։ Ադրբեջանցի  պաշտոնյաների և ադբեջանամետ դիտորդների պարծենկոտ գնահատականներով, հենց այդպիսի բարեփոխումներ էլ տեղի են ունեցել։[…]