Հայկական ընտրությունները առանց ընտրության հնարավորության

[…]Հայաստանում մայիսի 12 տեղի կունենան Ազգային ժողովի ընտրությունները, որոնք խոստանում են հետաքրքիր անցնել, թեկուզ այն պատճառով, որ տրամպլին են հանդիսանալու 2008թ. նախագահական ընտրությունների համար, որին Ռոբերտ Քոչարյանը արդեն չի կարողանալու առաջադրվել։ Արդեն իսկ պարզ է, որ խորհրդարանական մանդատների համար պայքարը ծավալվելու է իշխանական ուժերի միջև, իսկ ընդդիմությունը հիմնականում կմնա խաղից դուրս վիճակում։[…]

Այսպիսին են Kornelij Glas-ի եզրակացությունները Հայաստանյան ընտրությունների վերաբերյալ Rosbalt.ru լրատվական գործակալությունում հրապարակված հոդվածում։ Հոդվածում բլոգերը ներկայացնում է երկրի քաղաքական դաշտը, կարծիքներ և տեսակետեր հայտնելով իշխանական և ընդդիմադիր ճամբարների վերաբերյալ և կիսելով իր պատկերացումները հետագա զարգացումների մասին։

EastMeets West բլոգը նույնպես քննարկում է «խիստ բնորոշ Հայկական քաղաքականությունը», հիմնականում դիտարկելով ընդդիմության՝ միավորվելուն ուղղված անպտուղ ջանքերը, որի հետևանքով ընդդիմադիրները չկարողացան ստեղծել իշխանական ուժերին համարժեք այլընտրանքային քաղաքական միավոր։

[…]Արամ Սարգսյանի նախաձեռնությամբ անցյալ շաբաթ սկսվեցին ընդդիմադիրների միջև քննարկումները։ Նպատակը՝ վերամիավորվել, տապալվեց։ Մանուկյանի Ազգային ժողովրդավարական միությունը հայտարարեց, որ կուսակցությունը բոյկոտելու է ընտրությունները։ Ստեփան Դեմիրճանն ասաց, որ միայնակ է մասնակցելու ընտրություններին, իսկ խեղճ Րաֆֆի Հովհաննիսյանը մնաց խուլ ականջներին քարոզ կարդալու այն մասին, թե իր համար որքան ցանկալի էր այլանս կազմելու հնարավորությունը։[…]

Yandunts բլոգում Էմիլ Սանամյանը խոսում է Հայկական ընդդիմության առաջնորդների Վաշինգթոնյան այցի մասին.

[…]Անցյալ շաբաթ հայկական քաղաքական կուսակցությունների երկու առաջնորդներ գտնվում էին Վաշինգթոնում՝ մտահոգություններ հայտնելու Հայաստանի մայիս 12, 2007-ին նախատեսվող ընտրություններին իրենց ներկայացմամբ ընդդիմության նկատմամբ անարդարացի վերաբերմուքի կապակցությամբ։ Սակայն Երևանում նախընտրական զարգացումների մոնիտորինգ անցկացնող փորձագետի գնահատմամբ նրանց ներկայացրած պատկերը ամբողջական չէր։[…]

Ինչևէ, EastMeets West բլոգի եզրակացությունը ավելի շուտ հնչում է որպես նախազգուշացում, ուղղված բոլոր նրանց, ովքեր մտահոգվում են երկրի ճակատագրով.

[…] Ամեն ինչով հանդերձ, ես հույս ունեմ, որ մայիսյան ընտրությունները արդար կլինեն, ոչ միայն որովհետև այդպես է ճիշտ, այլ որովհետև ընտրություններից չափազանց շատ բան է կախված։[…]