Քաշաթաղը նորից ուշադրության կենտրոնում

«Այսօր, Արցախի իշխանությունների որոշմամբ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը հեռացվել է պաշտոնից», հաղորդում է  Martuni or Bust!!!-ը, ավելացնելով. «բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Արցախի կառավարության նախաձեռնած հետաքննության արյունքում շրջանի ամայացման պատճառ հանդիսացած անձանց դեմ քրեական գործ կհարուցվի»։

ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ նույնպես հետևում է զարգացումներին, նկատելով, որ «Տակաւին կանուխ է ըսելու թէ Քաշաթաղի շրջանի ղեկավարի հեռացումով էապէս բան մը փոխած պիտի ըլլայ թէ ոչ», և ավելացնում, որ.

Թէ Քաշաթաղի բազում նեղութիւններ քաշած բնակիչները, թէ ալ իրենցմով մտահոգուած հայութիւնը, անհամբեր կը սպասեն դրական արդիւնքներ որպէս հետեւանք: Այլապէս գանգանտները եւ բողոքագրերը ԼՂՀ-ի ղեկավարութեանն ուղղուած վերստին պիտի տեղան:

Ընթերցողին հիշեցնեմ, որ այս բլոգում մենք ավելի վաղ նույնպես անդրադարձել ենք Քաշաթաղի խնդիրներին.

Չեն դադարում նաև կոչերը՝ պաշտպանել Քաշաթաղի հայաթափվող շրջանի բնակչության շահերը, (թեմայի հետ կապված վերջին զարգացումներին անդրադարձել են Martuni or Bust-ը և ՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ-ը)։ Համաձայն Հետք էլեկտրոնային թերթի հոդվածի Քաշաթաղում առաջացող խնդիրների մեծ մասը վատ կառավարման հետևանք են։