Ձեր ամենօրյա «վտանգավոր» սեղանի ջուրը

Հիշո՞ւմ եք Ջերմուկի գովազդում օգտագործվող կոչը՝ «Ջերմուկ, ամենօրյա սեղանի ջուր»։ Կարծես թե բոլոր հիմքերը կան ամեն օր Ջերմուկ խմելու սովորույթը վերանայելու հարցում. երեկ և այսօր բազմաթիվ Հայկական բլոգեր հաղորդեցին, որ ԱՄՆ Սնունդի և Դեղերի Վարչությունը (FDA) երեկ զգուշացրել է սպառողներին, որ «Ջերմուկ» մակնիշի հանքային ջուրը կարող է առողջության համար վտանգավոր լինել, ջրի բաղադրության մեջ մկնդեղի առկայության հետևանքով։ Reporter_Arm հրապարակել է ուղիղ հղում դեպի FDA կայքը զգուշացման օրիգինալ տեքստով։ «Ջերմուկ Գրուփ» ընկերությունը ժխտել են իրենց արտադրանքում մկնդեղի առկայության հնարավորությունը, այնպես որ այժմ հայ սպառողները կարող են որոշել, թե իրենք ում են հավատում՝ FDA-ին, թե՞ Ջերմուկին։