Հայաստանը ազատ լրատվամիջոցների երկի՞ր…

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի այն դրույթները, որոնք պարտավորեցնում են Հանրային հեռուստատեսությանը հեռարձակել հայտարարությունների ժամը, ԱԺ- կառավարություն հարցուպատասխանը և «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարը:ՍԴ որոշման մեջ ասվում է, որ Հանրային հեռուստատեսությանը չի կարելի պարտավորեցնել հեռարձակելու չորս ժամ տևող հարցուպատասխանը, քանի որ դա հակասում է օրենքներին, որոնք ապահովում են հեռուստատեսության ազատությունը կառավարության վերահսկողությունից:  ArmeniaNow

Anoush Armenia-ն թեմայի հետ կապված շատ կարճ մի դիտարկում ունի և էլ ավելի կարճ մի հարց, սակայն ինչպիսի՜ պերճախոս հարց…

ահա ինձ ամենաշատ դուր եկած մասը.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի կարծիքով` ՍԴ որոշումը արդարացի է: Այն ուղղված է ընդհանուր օրենսդրության բարելավմանը` մոտեցնելով Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին:

ի՞՞՞նչ…

Լավ, ուրեմն մենք արդեն ազատ լրատվամիջոց ունենք Հայաստանում, պարզապես գերազանց է, չէ՞։ Բայց ազատ լրատվամիջոց ունենալը դեռ գործի կեսն է՝ մեզ պետք են նաև պատասխանատու լրատվամիջոցներ։ Rubywedge-ը քննարկում է վերջին օրերին տարածված և մամուլում լուսաբանված սուտ տեղեկությունները՝ կապված Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆետի անվան հետ, և առաջարկում է որևէ մեկի հասցեին վատ բաներ լսելիս անպայման գնալ և լսել մյուս կողմին, մինչև դատողություններ անելը, ինչպես նաև, վերահաստատում է իր հարգանքը աշխարհահռչակ գործարար, ծրագրավորող Բիլ Գեյթսի հանդեպ.

Վերջերս որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, թե իբրև 100 ամերիկյան խոշոր ձեռնարկատերեր , այդ թվում Բիլ Գեյթսն ու Ուարեն Բաֆֆեթը, նամակ են ուղղարկել ԱՄՆ Նախագահ Բուշին` կոչ անելով նրան, ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որպեսզի չճանաչվի Հայկական Ցեղասպանությունը:

Այդ կապակցությամբ լիազորված եմ հայտարարել հետևյալը` << Բիլ Գեյթսը չի ստորագրել ոչ մի նմանատիպ նամակ: Մայքրոսոֆթ ընկերությունն, ի դեմս ընկերության նախագահ Բիլ Գեյթսի, անգամ տեղյակ չի եղել նման նամակի գոյության մասին, և չի կարող մեկնաբանել դրա բովոնդակությունը, ծագումը, հետապնդած նպատակները կամ ստորգրողներին:”>>

ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԱՐԷՅ

Տնօրեն` Գրիգոր Բարսեղյան

Uzogh-ը  նույնպես իր զայրույթն է արտահայտում կեղծ նամակի հետ կապված Հայկական Ժամանակի խմբագրականում արված չհիմնավորված եզրահանգումների առիթով, առաջարկելով, որ լրագրողը պետք է տուգանվի, կամ առնվազն հերքում հրապարակի։