Հումորը՝ խորհրդարանական ընտրություններում

Խորհրդարանական ընտրությունները ուրախ են սկսվել՝ շատ ուրախ։ Օրինակ The uncharted zone-ը ընտրությունների շնորհիվ հայտնաբերել է, որ իրականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանում նոր մարդահամար անցկացնելու արագ և ոչ ծախսատար մեթոդ է։🙂

Kornelij Glas-ը ուշադրություն է դարձրել «Տիեզերքով մեկ սփռված բոլոր հայերի Հայր» Ռուսաստանի հայերի միության և Հայոց Համաշխարհային Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ՝ հանուն հայրենիքի կատարած զոհաբերությանը, որը, «ասես Աբրահամը, որը զոհաբերեց իր որդուն», հայրենիքին է նվիրում իր եղբայրներին։ «Առաջինը՝ Արմենը, մատաղ է արվել «Բարգավաճ Հայաստանի» կուսակցական ցուցակում, իսկ երկրորդը՝ Գագիկը, Աստծո Գառի նման նվիրաբերվել է Հանրապետական Կուսակցությանը»։

Ընտրական հումորի ասպարեզի ամենամեծ նորությունը անշուշտ Bekaisa-ի հաղորդագրությունն էր այն մասին, որ Ռուսական հանրահայտ “Comedy Club” շոու-ծրագրի խմբագիր, հումորիստ Գագիկ Մարտիրոսյանը պատրաստվում է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության կողմից։

Աղբյուրը՝ Youtube, Kishbek-ի կողմից