Հայաստանի զբոսաշրջության ոլորտը աշխարհում զբաղեցնում է 74-րդ տեղը


CNN International ալիքով հեռարձակվող գովազդների շարքից, Հայաստան՝ Նոյի ճանապարհը, քո ճանապարհը (Մաս 1)

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցունակության վերաբերյալ Ազգ օրաթերթի հոդվածը տարաբնույթ արձագանքների արժանացավ Հայկական բլոգոսֆերայում։ Oneworld Multimedia-ն հաղորդում է.

[…]124 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը, որպես համաշխարհային զբոսարջության նախընտրելի վայր։ ԱՊՀ երկրների մեջ այդ արդյունքը գերազանցում են միայն Վրաստանը և Ռուսաստանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 66-րդ և 68րդ տեղերը։

Մրցունակությունը որոշվում է երեք ցուցանիշներով՝ ոլորտը կանոնակարգող դաշտ, զբոսաշրջության բիզնես միջավայր եւ ենաթակառուցվածքներ, մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ: Վերոնշյալ ցուցանիշներից Հայաստանն առավել լավ դիրքերում է ոլորտը կանոնակարգող դաշտով (65-րդ տեղ) եւ մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներով (62-րդ տեղ): Եվ ընդհակառակը, մեր երկրի ցուցանիշը ցածր է բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքների մասով (96-րդ տեղ):

Մեր երկրի մրցունակության հիմնական թերությունները նշվել են հետեւյալ գործոնների մասով՝ վիզային ռեժիմն այն երկրների հետ, որոնց քաղաքացիներն ամենից շատ են ճանապարհորդում, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ներքին տրանսպորտային եւ օդային ուղեւորափոխադրումների ենթակառուցվածքները, օդային կապն այլ երկրների հետ եւ այլն:[…]

Armenia Blog-ը դժգոհ է ցուցանիշից՝ նշելով, որ «սկզբի համար պետք է առնվազն առաջարկվեն միջազգային չափանիշներին համապատասխանող շրջագայություններ դեպի առավել մասսայականություն վայելող զբոսաշրջության վայրեր»։ Hyelog-ը նույնպես ուշադրություն է դարձրել զբոսաշրջության խնդրին, հատվածներ հրապարակելով Մեդիամաքս գործակալության լրահոսից (աղբյուրը՝ Banks.am