Հայկական բլոգերը քաղաքական բուռն քննարկումների մեջ

Այն փաստը, որ մարդիկ քաղաքակնության վերաբերյալ հակադիր դիրքորորշումներ ունեն և պատրաստ են այդ դիրքորոշումները արտահայտել և պաշտպանել բլոգերում, կարող է միայն դրականորեն անդրադառնալ մոտեցող ընտրությունների վրա: Չնայած ընտրություններին դեռ երկու ամիս ժամանակ կա, հայկական բլոգոսֆերան արդեն տաքացած քննարկում է քաղաքական զարգացումները երկրում:

Իմ հետևած մոտ հինգ տասնյակ բլոգերից ամենահամակարգված մոտեցումն այս շաբաթ արտահայտել է Narjan-ը, որը քննարկում է համակարգը ամբողջությամբ` ոչ թե առանձին կուսակցություններին և նրանց ղեկավար անձանց.

[…]Երբ որևէ խմբում հիշատակվում են ընդդիմությունը, ազատ ընտրությունները, և այլն, որև` մեկը անպայման հեգնանքով հիշում է գունավոր հեղափոխությունները։ Դա կարելի է հասկանալ. մարդիկ` այդ թվում ներկա իշխանություններին պաշտպանողները, չեն հավատում վարչակարգի փոփոխման հնարավորությանը` առանց հեղափոխության:[…]

[…]Իմ կարծիքով դեմոկրատական ընտրությունների էությունը չի սահմանափակվում մեծամասնության ձայներ վաստակած մարդկանց իշխանության բերելով (ինչը ինքնին վիճելի սկզբունք է): Ավելի կարևոր է, որ իշխանության եկած անձինք գիտակցեն, որ գերագույն իշխանությունը գտնվում է իրենց ընտրողների ձեռքում:[…]

Այս երկուշաբթի Սասունցի Անարխիստի` ՀԱՍ Շարժում բլոգում հրապարակած հոդվածը «Հայաստանի Հարապետական» կուսակցության մասին քննադատությունների ալիք է առաջացրել։ Pigh-ն ու Angel-Xiligan-ը Սասունցի Անարխիստի ամենասուր և պատշաճության սահմանները անոնողտ քննադատների շարքում էին (քննադատելով անձին, այլ ոչ թե նյութի բովանդակությունը) ` հիմնականում վրդովվելով, որ դա անհարգալից վերաբերմունք էր Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հանդեպ, ում գաղափարները պետության կառուցման գործում օգտագործվում են ՀՀԿ-ի կողմից` կուսակցությանը կշիռ և ժառանգական արժեք հաղորդելու նպատակով: Իր պատասխանում Սասունցի Անարխիստը նույնպես վիրավորական տոնից չի խուսափել` հայկական ռուսալեզու բլոգոսֆերան միացյալ ստերեոտիպի տակ դասակարգելով որպես` «հետադիմականների» և «կոնկրետ ռուսական ազգայնամոլ իմպերիալիստների տիպը անդրադարձնողնողների, ինչը բխում է Ռուսաստանի և Արևմուտքի լավագույն շահերից»:

Չնայած վերը նշված քննարկումներում ստանձնած անհարգալից տոնին, Pigh-ը շատ ավելի պրագմատիկ մոտեցումներ է արտահայտել քաղաքականության բնագավառում ավելի վաղ հարապարակած իր հոդվածում.

Как таковой оппозиции у нас нет,кто есть,себя дискредитировал,а свежей независимой массы не наблюдается. Власть я тоже не люблю. Ка уже выразился где-то, имею счастье работать в сельских местностях Армении и напрямую вижу,что творится вне Еревана. Это ужасно,ужасен беспредел некоторых олигархов и местных царьков,ужасен уровень коррупции, ужасен цинизм по отношению к народу и ужасен народ,который за 5000 драм или мешок муки с благодарностью избирает этих мразей. Что делать? Не знаю,честно не знаю.. Бороться? С кем? Как? Для себя я выбрал другой путь, самому пробиваться по жизни и помогать, как только возможно, нашему народу, своими деньгами или следя на работе,чтобы финансы организации не распылялись по карманам. Не знаю,что будет дальше,как все повернется,но у нас есть только этот клочок земли, маленький, каменистый, скудный и вместе с тем такой прекрасный и такой родной.

Мир нашей родине, мир нашему народу, давайте каждый несмотря на взгляды, делать хоть что-то бескорыстно для Карабаха, для армян, для Армении.

Uzogh-ն ասում է, որ ընդդիմությանը ազատություն տալուց ի վերջո շահեց իշխանությունը — «փոքր կուսակցություններին բարեհաջող կերպով թաղելու խնդիրը փայլուն կերպով լուծված է», իսկ երեք միլիոն մարդու համար 70 կուսակցություն ունենալը բլոգերին առնվազն «անհեթեթություն» է թվում: Իր մեկնաբանություններում նա հետագայում նշում է, որ 4-5 կուսակցություն ունենալը շատ ավելի իմաստավորված է: David_Sand-ն այնուավենայնիվ հակադրում է Uzogh-ի մեկնաբանությունները բաց քաղաքակն շուկայի գաղափարի հետ.

[…]Այսօր գոյություն ունեն երեք, չորս խոշոր կուսակցություններ` հանրապետականները, դոդիստները, դաշնակները և ասենք նարնջագույններից մեկնումեկը` ՕԵԿժը կամ ՄԱԿ-ը։ Կարո՞ղ ես բացատրել թե ինչո՞վ են տարբերվում հանրապետականների և դոդիստների գաղափարախոսությունները[…]

Այնուհետև David_Sand-ը զարգացնում է իր գաղափարները առաջարկելով բազմակարծիք «քաղաքական շուկայի» ձևավորման մոտեցումն ու մեկնաբանում է դրա անհրաժեշտությունը նրանով, որ զարգացման գոյություն ունեցող տենդենցները տանում են դեպի քաղաքական առաջարկի և ընտրությունների սահմանափակման և մոնոպիլիզացման, ինչը ի վերջո կհանգեցնի ոչ ադեկվատ ծառայությունների: