Կոռնելիի #3 ընտրական հուշաթերթիկը

Իր #3-րդ ընտրական հուշաթերթիկում Կոռնելի Գլասը ընդհանրացնում է վերջին քաղաքական զարգացումները.

1. «Այլընտրանք» շարժումը միտինգ էր կազմակերպել, որը համընկնում էր Ղարաբաղ շարժման սկզբի 19-ամյա հոբելյանի հետ: Չնայաց ցույցը առանձնապես մարդաշատ չէր, միջոցառումը լայն քննարկումներ առաջացրեց մի շարք բլոգերում: «Այլընտրանքի» վերաբեյալ քննարկումների ցուցակը կարելի է նայել այստեղ: Բլոգերից բացի OA [ֆորումի] թեմային նվիրված ճյուղը նույնպես վերակենդանացել և այստեղ ընթացող քննարկումներ առանձնապես հետաքրքիր են նրանով, որ շարժման երիտասարդ մասնակիցներից երկուսը¸Հրանտը և Արամազդը նույնպես մասնակցում են քննարկումներին:

2. ՀՀՇ-ն և ԱԺՄ (Վազգեն Մանուկյանը) քննարկում են նախընտրական բլոկի կազմավորման հարցը: Սա այս ընտրությունների գրոտեսկային դրսևորումներից մեկն է: Ուժերը, որոնք 1996թ.-ին գրեթե քաղաքացիական պատերազմի հասան իրար դեմ, այսօր ուզում են միավորել ուժերը: Սա Հայաստանու քաղաքական համակարգի վերջնական կործանման ախտանիշներից մեկն է. Քաղաքականությունը վերջնականապես գաղափարազրկվել է: (Իմ մասնավոր քննարկումներից ելնելով, չեմ կարծում, որ բլոկը կձևավորվի, սակայն բուն քննարկումների փաստն արդեն ամեն ինչ ասում է:)

3. Քաղաքական ուժերի մեջ պոզիտիվ գաղափարների լիակատար բացակայության և սոսկ իշխանության փոփոխման բացասական ցանկության հերթական օրինակը կարելի է տեսնել «Ես պայքարում եմ, որովհետև ես պայքարում եմ» գաղափարում, [որն արտահայտվել է հետևյալ կերպ]. «‘Ժողովրդավարական հայրենիք’ և Պահպանողական կուսակցությունները հայտ են ներկայացրել ԿԸՀ «Իմպիչմենտ» նախընտրական դաժինքի գրանցման առաջարկով»:

4. Երկքաղաքացիության մասին օրենքը ընդունվել է:. Թեև մոտակա ընտրությունների վրա այս նախագիծը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, հաջորդ տարվա նախագահական ընտրություններում այն լիովին կարող է կարևոր գործոն հանդիսանալ: