Ընդդիմությունը ընտրություններում պարտություն կկրի համագործակցության բացակայության պատճառով

Նազարյանը քննարկում է ընդդիմության ընդհանուր իրավիճակը: Մեկնաբանելով Քոչարյանի կառավարությանը հակադրվող քաղաքական ուժերի միջև ընտրություններին միացյալ ուժերով մասնակցելու վերաբերյալ բանակցությունների տապալումը, Նազարյանը փաստում է, որ այս փաստը կարող է միայն դրական գնահատվել մերձիշխանական ուժերի կողմից, և առաջարկում է ընդդիմության` ընդհանուր հայտարարի գալու պատճառների որոշ տարբերակներ.

[…]Այսինքն` որոշ մարդկանց կաշառել են, որպեսզի նրանք տապալեն այս բանակցությունները, կամ […] սա ընդդիմադիրների ահավոր եսասիրության արդյունք է: […] Նրանք կարծես մասնավոր ակումնբներ լինեն իրենց առաջնորդների համար, ինչպես ԱԺՄ` Վազգեն Մանուկյանի, ՀԺԿ-ն` Ստեփան Դեմիրճյանի համար և այլն…[…]