Բողոքի ցույց` նախագահական պալատի առաջ

IMG135
Նախագահական պալատ, Երևան, Հայաստանի Հանրապետություն © Օնիկ Գրիգորյան, ՏԶԾ / ԹԻ-Հայաստան 2007

[…]ՏԶԾ / ԹԻ-Հայաստան Ընտրությունների մոնիտորը հաղորդում է նախագահական պալատի առջև տեղի ունեցաց բողոքի ցույցի մանրամասները: Ցուցարարները իրենց տներից վտարված այն քաղաքացիներն էին, ում պետությունը վճարել է շուկայական արժեքից ցածր փոխահատուցում:[…] Global Voices Online միջոցով:

Թեմայի հետ կապված Բեկաիզան հրապարակել է սեփական՝ ըմբոստ և ոգեշնչող բողոքը, թվարկելով երկրում գոյություն ունեցող խնդիրները՝ սեփական տներից տեղահանված և փողոցներում մնացած մարդիկ, աղքատությունը, կոռուպցիան։ «Մեծ հաշվով բոլորը թքած ունենան Բյուզանդի, Ավանի, Կոնդի բնակիչների վրա… թքա՛ծ ունենան»,- ասում է հրապարակման հեղինակը՝ հասարակությանը մեղադրելով ցինիզմի, չարության, անզգամության մեջ և բարձրաձայնելով իր անձնական մանիֆեստը.

[…]Ես չեմ լռելու, չեմ թաքնվելու՝ ես չունեմ վախի զգացողություն. ներքին էմիգրացիան ինձ համար նվաստացուցիչ է, լռելը և անգործության մատվնելը՝ հավասարազոր է հանցագործության[…]