Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր

Oneworld Multimedia-ի միջոցով. «Հերթական Խորհրդարանական ընտրությունների մոնիտորը այժմ հասանելի է ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների մոնիտոր 2007 բլոգում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են Ալեքսան Հարությունյանի հավաստիացումները, որ Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն անկողմնակալ կերպով են լուսաբանելու մայիսյան ընտրությունները»։

[…]Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ հետևելով տարբեր մասնավոր հեռուստատեսությունների օրինակին՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը պաշտպանել է իր ղեկավարած ընկերությունների գնային քաղաքականությունը։ Առիթից օգտվելով՝ նա նաև խոստացել է, որ ընտրությունների ընթացքում հանրային հեռուստառադիոընկերության լրագրողները անկողմնակալ կլինեն։

[…]Հարությունյանը ժխտում է ընդդիմության մեղադրանքները առ այն, որ Ազգային Ժողովի ուղիղ հեռարձակման դադարեցումը նպատակ ունի «սահմանապակել ընդդիմության՝ քարոզչության հնարավորությունները նախընտրական շրջանում»։

[…]Ինչևիցէ, մեջբերելով Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի(CMI) կողմից փետրվարի 5-14-ը իրականացված լրատվամիջոցների մոնիթորինգի տվյալները՝ ԱրմենիաՆաուն հաղորդում է, որ Հանրային հեռուստատեսությունը իր լրատվական թողարկումներում բոլոր կուսակցություններին հավասար եթերաժամանակ չի տրամադրում։ Ընհանուր առմամբ CMI-ի տվյալներով առայժմ հեռարձակվող լրատվամիջոցներում լուսաբանումը քիչ թե շատ հավասարակշռված է, բացառությամբ, երևի, ԱԼՄ-ի և Հ1-ի։

Վերը նշված մեջբերումներին ամբողջությամբ ծանոթանալու, ինչպես նաև ընտրությունների վերաբերյալ անցյալ շաբաթվա այլ կարևոր մեկնաբանություններին ծանոթանալու համար այցելեք ՏԶ՚Ծ / ԹԻ Ընտրությունների մոնիտոր 2007 բլոգ։ Ավելացնեմ, որ առավել հիշարժան իրադարձությունների թվում Օնիկը հիշատակել է «ընդդիմադիր մի շարք կուսակցությունների միջև շարունակվող բանակցությունները» նախընտրական դաշինքներ կնքելու ուղղությամբ և «Առավոտ թերթի հիշատակումն այն մասին, որ Դաշինք կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը, իբր թե արժանացել է Եզդիների Ազգային միության Պատվավոր անդամի կոչմանը»։