Հայաստան. հետհաշվարկ մինչև դեմոկրատական ընտրություններ

Իրականում Հայաստանում նաև դրական փոփոխություններ են լինում, օրինակ՝ ոստիկանները վերջերս ավելի չափավոր են իրենց պահում, և այս էվոլյուցիան մոտեցող ընտրությունների կողմնակի ազդեցության հետևանքն է, համենայնդեպս ադպես է մեկնաբանում տեղի ունեցող փոփոխությունները Լարան՝ Կյանքը Հայաստանում բլոգում հրապարակված իր հոդվածում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրողների ակտիվության բարձրացմանը նպատակաուղղված քայլերն էլ բլոգերին ոչ արդյունավետ են թվում։ Նկատելով, որ տեղական հայկական ռադիոկայաններով այս օրերին հնչում է ԿԸՀ-ի կոչը http://www.elections.am վեբ կայքի միջոցով ընտրացուցակներում գրանցվելու վերաբերյալ, Լարան կասկածում է Հայաստանի նման ինտերնետի օգտագործման ցածր մակարդակ ունեցող երկում նման քայլի նպատակահարմարությանը։

Անկախ ընտրությունների գործընթացին մասնակցող միջազգային դիտորդական առաքելությունների թվից, ընտրությունների վերջնական արդյունքը կախված է բացառապես հայ ընտրողներից, ընտրություններին ակտիվորեն մասնակցելու նրանց պատրաստակամությունից և դրսևորած քաղաքական կամքից, և «նույնիսկ այդ դեպքում էլ հայտնի չէ, ոե որքանով դեմոկրատական, իրական և արդարացի կլինեն» ընտրությունները, եզրակացնում է Լարան։ ՏԶԾ / ԹԻ-Հայաստան Ընտրությունների մոնիտոր 2007 բլոգը շատ ավելի լավատեսորեն է տրամադրված, սփյուռքահայ մեր հայրենակիցներին կոչելով «Անցնել գործի» և հենց այս գարուն դառնալ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՐԴ».

«Ընտրությունը քոնն է» հայաստանյան ընտրությունները դիտարկող ամենախոշոր հասարակական կազմակերպությունը և «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան»-ը արտասահմանում գտնվող հայերին հրավիրում են մասնակցելու այս կարևոր և պատմական իրադարձությանը: Մասնավորապես, Սփյուռքի համայնքները հրավիրվում են ուղարկելու ներկայացուցիչներ, ովքեր կդիտարկեն քվեարկության գործընթացը:

Մնում է մեր կողմից էլ առաջարկել բոլորին՝ այցելել ՏԶԾ / ԹԻ-Հայաստան Ընտրությունների մոնիտոր 2007 լրացուցիչ տեղեկությունների համար և ընդհանրապես՝ «Անցե՛ք գործի», ինչպես ասում է Մոնիտորը։