Այլընտրանքը քննարկումների ալիք է առաջացնում հայկական բլոգերում

Այլընտրանքի կազմակերպած ցույցի վերաբերյալ հաղորդագրություններն ու քննարկումները շարունակվում են հայկական բլոգոսֆերայում։ ՏԶԾ /ԹԻ բլոգը քիչ թե շատ հավասարակշիռ մոտեցում է հանդես բերել ցույցի հաշվետվությունը ներկայացնելիս։ Օնիկ Գրիգորյանն իր այս հոդվածում նշում է, որ «հավաքը փոքրաթիվ էր» և հետաքրքրությամբ է նշում այն փաստը, որ երբ կարդացվեցին Ղարաբաղ Կոմիտեի անդամների անունները, «ամենաբարձր ողջույնի կոչերը հասցեագրված էին նախկին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, որը զրկվել էր իր պատգամավորական անձեռնմխելիությունից մի շարք սպանություններ կազմակերպելու մեղադրանքով, և որը այժմ գտնվում է հետախուզման մեջ՝ նաև Ինտերպոլի կողմից»։

ՏԶԾ / ԹԻ բլոգը հատուկ ուշադրություն է դարձնում շարժման առաջնորդներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին։

ayl 0007

Նիկոլ Փաշինյան, Այլընտրանքի ցույցը, Երևանի, Հայաստանի Հանրապետություն © Օնիկ Գրիգորյան, CRD / TI Armenia 2007

[…]Այնուամենայնիվ տպավորությունն այպիսին էր, որ շարժման հիմնական առաջնորդը ընդդիմադիր Հայկական Ժամանակ թերթի երիտասարդ խմբագիր Նիկոլ Փաշինյանն է:[…]

Այլընտրանքի մասին խոսելով ՀԱՍ Շարժումը ողջունում է այն փաստը, որ սա ոչ կուսակցական շարժում է, բայց և չի մոռանում թվարկել ցույցին մասնակցած կուսակցություններին` «…և խիստ հակասական ՀՀՇ-ն (Ազգայնական-Ազատական), և Հնչակները (Մարքսիստ Սոցիալ Դեմոկրատներ), որը իր էությամբ խիստ հետաքրքիր զարգացում է…»: ՀԱՍ շարժման այս հոդվածը գրող բլոգերը` Կռոնշտատը հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում 19 տարի վաղեմության Արցախյան Շարժման ցույցերի հետ կապված իր անձնական զգացողությունների և Այլընտրանքի կազմակերպած ցույցի միջև և նկատում է, որ Այլընտրանքը փորձում է վերստեղծել «այդ զգացողությունները և այդ շարժման թափը»: Բլոգերը նաև մի շարք կարևոր հարցեր ունի Այլընտրանքի վերաբերյալ.

[…]եթե նրանք շարժում են, ապա ինչո՞ւմ է կայանում նրանց փիլիսոփայությունը, ի՞նչն է նրանց գաղափարախոսությունը, ի՞նչ տեսական ավանդույթի են նրանք հետևում անցյալը քննարկելու և ապագայի ծրագրեր ստեղծելու ճանապարհին: Նրանց վեբ կայքը ուսումնասիրելով ես եկել եմ այն համոզման, որ նրանք մերիտոկրատներ են (յուրաքանչյուրին ըստ իր կարողությունների), ինչը կարող էր աշխատել [Հայաստանի պայմաններում], եթե շարժումը նաև նախաձեռներ որոշակի զարգացման ծրագրեր գյուղական տնտեսությունների, կոոպերատիվների և աշխատանքային միությունների համար:[…]Ամեն ինչում նաև գերակայում է մի տեսակ տարօրինակ տեխնոկրատ հնչերանգ, նրանց խոսքերում դեռևս հնչում այդ ամբողջ-իշխանության-կենտրոնացված-ավտորիտար-նախասկզբի գաղափարը:[…]

Այլընտրանքը այլընտրանք չէ, եզրակացնում է ՀԱՍ Շարժումն իր հոդվածում:

Ռուսերեն լեզվով LJ ցանցում բլոեր գրող հայ բլոգերները հիմնականում անդրադարձել են ՀՀՇ օրոք իրենց ապրած ծանր օրերին, առանց այլևայլությունների ՀՀՇ-ն նույնացնելով Այլընտրանքի հետ, և ցույցը գնահատելով որպես ՀՀՇ-ի վերադարձի հայտ: Ուզողը կազմել է վերջին 2 օրերին LJ-ում հրապարակված այդպիսի հոդվածների ցանկ «Որպեսզի բոլորը հիշեն» հավաքական վերնագրով.

http://pigh.livejournal.com/9662.html
http://bigsauron.livejournal.com/199076.html
http://avitya.livejournal.com/389677.html
http://ogostos.livejournal.com/207710.html
http://bekaisa.livejournal.com/212969.html
http://dream-inspector.livejournal.com/114630.html
http://irukan.livejournal.com/371681.html
http://kornelij.livejournal.com/124952.html
http://petrucchio.livejournal.com/98974.html

Կոռնելի Գլասի հոդվածը մի փոքր տարբեր դիրքորոշում ունի: Բլոգերը նշում է, որ ինքը մոտ ապագայի հետ կապված հույսեր չի կապում, և մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, շատ ուրիշների և հայ ազգին ընդհանրապես: Բայց, երկրում տիրող այս համատարած անտանելի իրավիճակը ՀՀՇ-ի վարած քաղաքականության և գաղափարախոսության հետևանքն է, քանի որ հենց նրանց օրոք հիմք դրվեց հանցագործների և ցինիկների` Հուսիկի, Վանոյի, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «իմպոտենտ ինտիլիգենցիայի» միջև սիմբիոզի նմանվող գործելակերպին:

Քրիստինան իր հերթին քննադատում է շարժումը, նշելով երաշխիքների բացակայությունը և ներկա իշխանություններին ուղղված «անվերջ պախարանքը».

[…]Ինչևէ, որպես դիտորդ երկու դիտարկում. հները շարունակում են հին գիծը` փնովել, փնովել մինչև վերջ: Մենք բնականաբար շատ ավելի լավն ենք, քան նրանք, ովքեր այսօր իշխանություն ունեն: Հստահության նշույլ անգամ չեմ տածում հանդեպ այս մարդիկ. ոչ մի երաշխիք չեմ տեսնում, որ վաղը նույն այդ Սերժի տեղում հայտնվելով` իրենք նույնը չեն անելու: […]

Բլոգերը նաև խիստ հետաքրքրական մի դիտողություն է անում. «այս շարժումն էլ շատերի նման միանշանակորեն ‘արական’ շարժում է: Բացակայում է կանացի սկիզբը` շարունակականություն ապահովելու իր կենսագործունեությամբ»:

Երևի ա՞յս է պատճառը, որ Այընտրանքին հայկական բլոգոսֆերայում նման թշնամանքով դիմավորեցին…