Հայաստան Թուրքիա հարաբերությունները՝ «պարտվողական», թե՞ «ռացիոնա՞լ»

Հայաստան Բլոգը քննադատում է Հայաստանի շարունակական ջանքերը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ (իր ավելի վաղ հրապարակած հոդվածում բլոգերը բացատրում է իր մոտեցման պատճառները)։ Վերլուծելով Ֆրանսիայում Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ ՀՀ նախագահն արտահայտել է իր պատրաստակամությունը վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների և ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կքննարկի «բոլոր խնդրիները» [այդ թվում Հայոց Ցեղասպանությունը] գնահատում է նման վերաբերմունքը որպես «պարտություն Թուրքիայի պահանջների ճնշման տակ», ասելով, որ հանձնաժողովը ընդամենը ձևական բնույթ է կրելու։

Հետաքրքիր է, որ Սասյանյ Ծռերը Քոչարյանի նույն խոսքերի նկատմամբ բոլորովին այլ մոտեցում է հանդես բերում, ասելով, որ անցյալ շաբաթվա հայկական քաղաքականության մեջ «ռացիոնալ մասը» կազմում էր Քոչարյանի այս հայտարարությունը։ Պետք է նշեմ, որ բլոգգերները օգտագործել են տեղեկատվության տարբեր աղբյուրներ, ընդ որում Սասնայ Ծռերը կարծես թե տիրապետում է հարցազրույցի ավելի ամբողջական տեքստին, ինչով և կարելի է բացատրել դիրքորոշումների տարբերությունը։

Advertisements