Այլընտրանքի միտինգի հաշվետվություն

Կոռնելի Գլասը հոյակապ հումորով հաղորդում է երեկ (20 փետրվար, 2007) Այլընտրանք սոցիալ-քաղաքական նախաձեռնության կազմակերպած միտինգի մասին։

Իր հերթին Ուզողը անդրադարձել է Ա1պլյուսի կողմից միջոցառման լուսաբանմանը և հակադրելով լրատվամիջոցում հրապարակված հետևյալ նախադասությունը (անուղղակի ցիտում Ուզողի բլոգից) […]”Ինչպես հաղորդում է ՚Ա1+ՙ-ի թղթակիցը հրապարակից, այն գրեթե լեցուն է. հրապարակում ծածանվում են եռագույնները:”[…] այն հակադրում է Կոռնելի Գլասի հաղորդած թվերին, ըստ որի ներկա էր մոտ 700-1000 մասնակից, որից 100-ը լրագրողներ էին։

Ուզողը եզրակացնում է, որ ինքը նախընտրում է հավատալ բլոգերին, այլ ոչ թե ամբողջական լրատվամիջոց հանդիսացող — Ա1պլյուսին։

Advertisements