Կոռնելիի #2 ընտրական հուշաթերթիկը
Այս անգամ Կոռնելիի ընտրական հուշաթերթիկը ուշադրություն է դարձնում հետևյալ լուրերին (թարգմանված է).
- Գագիկ Ծառուկյանը վերջնականապես և անշրջելիորեն ընտրվել է «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար։
- «Բարգավաճ Հայաստանն» այժմ ունի 500 գրասենյակներ և 370 հազար անդամ։ […] Ինձ որոշ բամբասանքներ են հասել նոր անդամների ներգրավման նրանց մեթոդների մասին։ Օրինակի համար՝ ԲՀԿ-ն վերանորոգում է բարձրահարկ շենքի վերելակը, իսկ բնակիչները, որպես փոխահատուցում, պարտավորվում են երջանկության աղաղակներով մտնել կուսակցության շարքերը։ Նկատի ունենալով վերելակների և ԲՇՏների ընդհանուր վիճակը երկրում, կարելի է կանխագուշակել, որ ԲՀԿ-ն առնվազն մեկ միլլիոն անդամ կունենա։ (Խնդրում եմ նկատի ունենալ, որ մեր տան դիմաց ՀայՌուսԳազԱրդը դեռ անցյալ տարվանից ինչ-որ փոսեր է փորել և կարծես թե ոչ մի մտադրություն չունի դրանք վերացնել, այնպես որ մենք ձեզ սպասում ենք, պարոնա՛յք)։
- Եվս մեկ գեներալ, Սեդրակ Սարոյանը՝ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, ամենայն հավանականությամբ Հանրապետականների կողմից։ Ինչքան երևում է ադրբեջանցիների երազանքը ի վերջո իրականանալու է՝ հայկական բանակը շուտով կմնա առանց գլուխ։
- Շրջակա միջավայրի նախարար Վարդան Այվազյանը մտադրվել է օգնել իր հարազատ Հանրապետական կուսակցությանը՝ նա խոստացել է մոտ ապագայում ցույց կազմակերպել։ Այվազյանը հանդիսանում է Վրաստանի հայերի միության համանախագահը։ Այս կուսակցությունը զարմանալիորեն մեծաքանակ է՝ այն 30000 անդամ ունի։ Ես արդեն սկսում եմ կասկածել բնակչության մարդահամարի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը՝ կարծում եմ կարիք կա առնվազն 20%-ով ավելացնել եղած թվերը։
- Lragir.am առանձին բաժին է բացել՝ նվիրված ընտրությունների թեմային։ Իսկ Hra.am-ում սկսել են հայտնվել ընտրությունների վերաբերյալ էքսկլուզիվ նյութեր, ինչպես նաև վերակենդանացել է նրանց բլոգը։
Advertisements
Պատասխանել