Ընտրակաշառք, Քաղաքացիական հասարակություն, հանրային կարծիքի ուսումնասիրություններ

Հաջորդ շաբաթվանից սկսած CRD / TI Armenia Election Monitor 2007 բլոգը «կսկսի կենտրոնանալ ընտրությունների հետ կապված Հայաստանյան քաղաքացիական հասարակության ջանքերի, ՀԿ-ների գործունեության վրա և կփորձի ավելի հաճախ ներկայացնել մարդկանց կարծիքները ընտրությունների մասին»։

Կոնկրետ այս հոդվածը ավելի շատ ուշադրություն է դարձնում 2003թ. «ձայների առքուվաճառքին»։ Քննարկվում են նաև վերջերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ կայացած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները (օգօստոս, 2007թ, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Գալափ և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիա) ընտրողների դիրքորոշումների վերաբերյալ։ Մոնիտորը բերում է որոշ հետաքրքիր փաստեր այս հետազոտությունից, որի արդյունքները Ազատություն  ՌԿ-ն բնորոշել էր որպես ընտրողների կողմից համատարած ցինիզմի դրսևորում, իսկ ԱրմենիաՆաուն ընդհակառակը՝ նշել էր, որ ամեն 10 հայաստանցիներից 6.2-ը փոփոխություններ է ուզում և քաղաքացիների մեծ մասը կմասնակցի ընտրություններին։

Advertisements