Հայ Օլիգարխները, նրանց Համերները և այլն…

Հայկական Օտարը իր բլոգ-պոստում՝ «Ամեն փայլող բան ոսկի չէ…» պատմում է. «…Երևանի փողոցներոմ վտանգավոր իրավիճակներ ստեղծող Համերներից առնվազն մեկը գազով է աշխատում։ Մեքենայի տերը բենզինի բաքը փոխարինել է գազի բալոններով, որովհետև այդպես մեքենան քշելը ավելի էժան է նստում»։ Մինչ Հայկական Օտարը իր կյանքը վտանգում է, այս փաստի վրա ծիծաղելու հետևանքով աթոռից վայր ընկնելով, ես պարզորոշ հիշում եմ, որ առաջին անգամ գազով-Համերների մասին լսելուց քիչ մնաց կաթված ստանայի… )

Ինչևէ, այսօր Օլիգարխները սիրված թեմա էին բլոգերների մոտ՝ Հայկական Բլոգը խոսում է ևս մեկ օլիգարխի՝ ՀՀ Նախագահի Փարիզյան այցելության մասին, այն որակելով որպես «Ռոբերտ Քոչարյանի արձակուրդը Փարիզում»։ Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված Հայաստանի ամենահարուստ մարդկանց տասնյակում Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում էր պատվավոր 7-րդ տեղը, թեև ցուցակի ճշգրտությունը և օբյեկտիվությունը խիստ կասկածելի է։