Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր

2007թ., մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օպոզիցիոն թեկնածուները ՏԶԾ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 բլոգի ուշադրության կենտրոնում են այս անգամ։ Բլոգը քննարկում է Ստեփան Դեմիրճյանի, Արթուր Բաղդասարյանի և Արամ Սարգսյանի հետ կապված լրատվությունը։ Հոդվածին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ.

Ազատություն ՌԿ-ի փոխանցմամբ Հայաստանի ժողովրդական  կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը  հակված չէ այլ քաղաքական կուսակցությունների հետ մայիսյան խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գալուն։ Ավելի առաջ ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը նույնպես բացառել էր այլ ընդդիմադիր ուժերի հետ քաղաքական դաշինքով հանդես գալու հավանականությունը։