Առողջապահական խնդիրները Հայաստանում

Հետևյալ հոդվածներում ՝ Հայկական Արմենիկումը առաջ է ընթանում; Մանկական քաղցկեղի դեպքերը անցած տասնամյակում աճել են 15%-ով; Հայաստանի ազգաբնակչությունն աճում է… աննշան քանակով Հայաստան Բլոգը քննարկում է Հայաստանում առողջապահության, շրջակա միջավայրի և ազգաբնակչության աճի խնդիրները։ Բլոգերը հատկապես անհանգստացած է Մանկական քաղցկեղի աճի պատճառներով.

Ի՞նչը կարող է նման աճի պատճառ հանդիսանալ։ Գուցե գյուղատնտեսական հողերում և արտադրանքի մեջ առկա միջատասպան և այլ քիմիական միջոցնե՞րը, Կամ գուցե խնդիրը մթնոլորտի աճող աղտոտումն է մարդատար և բեռնատար մեքենաների կողմի՞ց։

Վահե Բալաբանյանը իր Հայբլոգում նույնպես հրապարակում է ՀՀ Կառավարության արտահայտած անհանգստությունը ազգաբնակչության աճի տեմպերի կտրուկ նվազման հետ կապված։