«Արթնացի՛ր» և մասնակցի՛ր Հայաստանում հասարակական գործընթացների զարգացմանը

ՀԱՍ Շարժումը, Անուշ Հայաստանը և Բեկաիզան շարունակում են ուշադրության կենտրոնում պահել «Բարեկենդանի» ավանդական տոնակատարության օրը Երևանում կազմակերպվող դիմակահանդեսը, ամեն անգամ լրացուցիչ մանրամասներ և պարզաբանումներ հաղորդելով և կարևորելով այս հասարակական միջոցառման արժեքը քաղաքացիական հասարակության ակտիվացման տեսակետից։ ՀԱՍ Շարժումը առանձնապես բարձր է գնահատում միջոցառման քաղաքացիական արժեքը.

[…]Բարեկենդանի օրը Երևանում դիմակահանդես է կազմակերպվում և անչափ կարևոր է, որ այդ միջոցառմանը հնարավորին չափ շատ մարդիկ մասնակցեն։

Համայնքային տոնակատարությունները և հավաքները դեռ վաղընջական ժամանակներից և բոլոր մշակույթներում ծառայել են որպես բողոքի միջոց և օրվա բռնակալների դեմ հաղթանակի նշանավորում։ Նման միջոցառումները բոլոր ժամանակներում ծառայել են իբրև զվարճանքի միջոցով կոլեկտիվ հեղափոխական ոգու արտահայտման ձև։ […]

Կազմակերպիչները լրացուցիչ բացատրություններ են տեղադրել դիմակահանդեսի վեբ կայքում՝ http://barekendan.tripod.com/-ում.

[…]Նկատի ունենալով 2007թ. Խորհրդարանական ընտրությունների ծայրահեղ կարևորությունը Հայաստանում ժողորդավարացման գործընթացի շարունակման տեսակետից, Բարեկենդանը իդեալական հնարավորություն է քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, որպեսզի իրենց ավելի պասիվ համաքաղաքացիներին «արթնանալու» և հասարակական կյանքին մասնակցելու կոչ հնչեցնեն։ […]

Եվս մեկ անգամ հիշեցնեմ միջոցառման ամսաթիվը և անցկացման վայրը, թեև այս տեղեկատվությունը ավելի վաղ արդեն հաղորդվել է այս բլոգում.

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Շաբաթ, 18-ը փետրվարի, ժամը 13:00
Կոմիտասի արձանի մոտ, Կոնսերվատորիայի դիմաց
“Արի եղ ու բրնձիդ տեր կանգնի”
http://barekendan.tripod.com

Advertisements