Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

Օնիկ Գրիգորյանը հերթական հոդվածն է հրապարակել ՏԶԿ /ԹԻ Հայաստանի 2007թ. Ընտրությունների մոնիտոր բլոգում, մանրամասնելով Գագիկ Ծառուկյանի և նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, կուսակցություն, որն արդեն դարձել է Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Օնիկը հրավիրում է քննարկումների և՛ Oneworld բլոգում, և՛ՏԶԿ / ԹԻ Հայաստանի 2007թ. Ընտրությունների մոնիտորում։ Թեման՝ «Բարգավաճ Հայաստանը» և այդ կուսակցության հետ կապված այնպիսի խնդիրները,  ինչպիսին է օրինակ այն փաստը, որ այս կուսակցությունը «մի գիշերում» հաջողացրել է 370,000 անդամ գրանցել (մոտ մեկ տարվա իր գործունեության ընթացքում կուսակցությունը բացել է 526 գրասենյակ, 41 տարածքային և 614 սկզբնական կազմակերպություններ   Ազատություն ՌԿ)։ Օնիկը նաև հիշեցնում է, որ նոր անդամների ներգրավման «Բարգավաճական» մեթոդները շատերի կողմից գնահատվել են որպես “ձայների մեծածախ առք ու վաճառք”, իսկ կազմակերպության քաղաքականությունը՝ IWPR-ը որակել է որպես «կարտոֆիլային դեմոկրատիա»։ Սակայն, ավելացնում է Օնիկը.

Անկախ այն բանից, դուք նրան սիրում եք, թե զզվում, մի բան պարզ է՝ Ծառուկյանից պրծում չկա։ Նրա անունն այս օրերին բոլորի շուրթերին է, անկախ քաղաքական դիրքորոշումներից և նախընտրություններից։

Advertisements