2007թ. Խորհրդարանական ընտրություններում նկատվում է զինվորականության ակտիվացում

ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 բլոգը քննարկում է “…զինվորականության դերը Հայաստանի քաղաքական կյանքում։ Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածքի վիճարկման շուրջ առաջացած փոխադարձ թշնամանքը հարևան Ադրբեջանի հետ շարունակվում է, ներքին քաղաքական կյանքում  զինվորականությունը այպիսի մեծ դերակատարություն չունի ինչպես որոշ նմանօրինակ պայմաններում գտնվող երկրներում…“։

Չնայած դրան, Մոնիտորը ուշադրություն է դարձնում վերջերս տեղի ունեցող որոշ քաղաքական զարգացումների վրա, այդ թվում՝ Լիբանանահայ, Ղարաբաղյան պատերազմի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, մեկ այլ Ղարաբաղյան հրամանատար Սամվել Բաբայանի ակտիվացումը քաղաքական ասպարեզում իր «Դաշինք» կուսակցությամբ, Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի մտադրությունը, հրաժարվել իր պաշտոնից, Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմում ընտրություններին մասնակցելու նպատակով, Ազատություն ՌԿ-ի հաղորդագրությունը մեկ ուրիշ բարձրաստիճան զինվորականի՝ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեներալ-Մայոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանի մտադրության մասին՝ իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) շարքում որպես թեկնածու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մոնիտորը նաև անդրադառնում է 2003թ ընտրություններից հետո National Democratic Institute-ի կողմից հրապարակված նախնական հայտարարության մեջ նշված այն դիտարկմանը, որ  2003թ. մայիսյան ընտրություններին գրանցվել են զինվորների ընտրական ազատությունը սահմանափակելու դեպքեր։

ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 եզրափակում է, ասելով.

Այսպիսով, անցյալ խորհրդարանական ընտրությունը բնորոշվում էր օլիգարխների և խոշոր բիզնեսի հետաքրքրությունների ներթափանցմամբ դեպի Հայաստանի Ազգային Ժողով։ Այժմ մենք ամենայն հավանականությամբ ականատեսն ենք դառնում երկրի քաղաքականության մեջ ռազմական տարրերի ներթափանցմանը։

Advertisements