Հայ արվեստագետները քննադատում են իշխանությունների կողմից Արտիստական արտահատության ազատության սահմանափակումների դեմ

ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ հրապարակել է մի խումբ հայ արվեստագետների և ինտելեկտուալների նամակը՝ որը արտահայտում է վերջիններիս սկզբունքային անհամաձայնությունը արվեստի, մշակույթի և ազատության շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

“…Այսուհետև Հայաստանում արգելված է արվեստը, արվեստագետը և ազատ միտքը։ Մշակույթի նախարարի կողմից 01.02.2007-ին արված հայտարարությունը նշանակում է վերադարձ դեպի երկարաժամկետ Սովետական տոտալիտար ռեպրեսիվ մեքնան, որի նպատակն է բացառել այլախոհությունը և այլակարծությունը։

Հենց նման քայլերով է ֆաշիզմը մուտք գործում հասարակություն և հասարակության ալեկոծումների վրա հենվելով դառնում իրականություն։ …”