Հայաստանյան դատավարական համակարգի հերթական սայթաքումները

Marutni or Bust բլոգը արտահայտում է իր վրդովմունքը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի (որը պատրաստվում է մասնակցել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածու) և Հայաստանի դատավարական համակարգի պահվածքից և քննարկում է վերջերս կայացած դատական պրոցեսի արդյունքները, որի հետևանքով մարդկանց առևտուր կատարող հանցագործներից մեկին նշանակվել է 5 տարվա կալանք (մեկ տարուց տևողության վերանայման իրավունքով), իսկ հանցավոր խմբի մյուս անդամներին համապատասխանաբար 2 և մեկ տարի։

Ես ընդամենը կարող եմ ասել, որ հերթական անգամ հիասթափվում եմ Հայաստանյան դատավարական համակարգից, որը հերթական անգամ իր պահվածքով ապացուցում է, որ այս համակագը գործում է ոչ թե հանրության շահերից ելնելով, այլ որպես հանցավորության խրախուսման միջոց, ընդ որում իրենց անբարեխիղճ գործունեությամբ արդարադատության սպասավորները կորզում են ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համար այնպիսի ծավալի կողմնակի եկամուտներ, որ նա արդեն անկասկած դարձել է Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանցից մեկը՝ և այդ ամենը արդարադատության համակարգը իր շահերին համապատասխան շահագործելու հետևանքով։

Advertisements