Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր՝ նոր զարգացումներ

CRD / TI Election Monitor 2007 բլոգից — Օնիկ Գրիգորյանը լրացուցիչ մանրամասներ է հաղորդում իր այս ավելի վաղ հրատարակած 2007 Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ։

“…մինչ ընդդիմությունը շարունակում է մեղադրել իշխանություններին՝ ընդդիմության մուտքը դեպի լրատվամիջոցներ սահմանափակելու մեջ քաղաքական գովազդի համար սովորականից բարձր սակագներ սահմանելու ճանապարհով, Ազատություն ՌԿ-ն հաղորդում է, որ հեռուստաընկերությունները ժխտում են մեղադրանքները։

…Հեռուստաընկերությունների ղեկավար ներկայացուցիչների պնդմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի համար բարձր սակագների սահմանումը պայմանավորված է պարզապես ֆինանսական եկամուտներ ստանալու ձգտմամբ։…

…հետաքրքիր է այն, որ Ազատություն ՌԿ-ն հարցազրույցներ է վերձրել մի շարք հեռուստատեսությունների տնօրեններից, այդ թվում Երկիր Մեդիա հեռուստատեսության հիմնադիրներից Գեղամ Մանուկյանի հետ։ Ոչ պաշտոնապես կապված լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ (քանի որ օրենքն արգելում է կուսակցություններին հեռուստատեսություններ ունենալ), Գեղամ Մանուկյանը պատասխանել է, որ սա լոկ գումար վաստակելուն ուղղված քայլ է և որևէ կապ չունի քաղաքականության հետ…

…Միևնույն ժամանակ, մինչ ընդդիմությունը բողոքում է մայիսյան ընտրություններից առաջ ստեղծվող անբարենպաստ պայմաններից,  Ազատություն ՌԿ-ի հաղորդմամբ հիմնական իշխանական կուսակցությունը՝  Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Հանրապետականը զբաղված է նոր անդամների ներգրավմամբ, որը հավանաբար հակազդեցություն է Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամության ահռելի աճին։ Մրցավազքը սկսված է՝ գոնե իշխանական ճամբարում և հաճախ գործի են դրվում նաև հակադեմոկրատական մեխանիզմներ…”

Լրացուցիչ մանրամասների համար այցելեք CRD / TI Election Monitor 2007։

Advertisements