Քաղաքացիական հասարակության ձայնը

Global Voices Online-ի փոխանցմամբ.

Մերի Ջոյսը գրում է, այն մասին, որ Ընտրական Բլոգինգի Ուղեցույցը մուտք է գործել Հայաստան և քննարկում է բլոգների կարևորությունը։

Քաղվածքներ CRD / TI Election Monitor 2007 բլոգում տեղադրված հոդվածից.

«…Ընտրական բլոգները քաղաքականության մասին խոսելու համար այլընրտրանքային տարածք են ձևավորում: Ավանդական ԶԼՄ-ները, ինչպիսին են հեռուստատեսությունը, ռադիոն և թերթերը, շատ հաճախ լինում են կողմնակալ, կամ էլ վախենում են որոշակի նորություններ հրապարակել, իսկ բլոգները ազատ խոսքի հնարավորություն են առաջարկում: Անանուն բլոգինգի միջոցով, ինչպիսին որ նկարագրված է ուղեցույցում, և° բլոգերները, և° մեկնաբանները կարող են ավանդական ԶԼՄ-ներից առավել ազատ խոսել: Ի հավելում դրան, բլոգերները կարող են գործել որպես քաղաքացի լրագրողներ` նորություններ տալով ընտրական անճշտությունների և կեղծիքների մասին, ինչը ավանդական ԶԼՄ-ն գուցե և չանի:

Հայաստանում բլոգինգի լսարանը մեծանում է: Վերջին մի քանի տարիներին ինտերնետի օգտագործումը նշանակալիորեն աճել է: 2000 թվականին ինտերնետ էր օգտագործում Հայաստանի բնակչության միայն 1.3 տոկոսը: Այսօր մոտավորապես 7.5 տոկոսն է ինտերնետ օգտագործում: …»

Advertisements