Հնարավո՞ր է ապահովել արդար ընտրություններ

Նոր Տարբերակ բլոգը իր «Մեծ խաղ» հոդվածում քննարկում է իշխանությունների խոստումները՝ արդար ընտրություններ ապահովելու վերաբերյալ։

«…1995-ին Հայաստանում սկսվեց ձեւավորվել ընտրությունների կեղծման մեքենան, որն այս տաս տարիների ընթացքում վերածվեց մի յուրօրինակ պետական ինստիտուտի:

Ընտրությունների կեղծման մեքենան վերահսկում է նաեւ բիզնեսը, սեփականաշնորհման գործընթացը…: Այդ Մեծ Խաղի յուրաքանչյուր մասնակից, ըստ իր ներդրած լումայի, տնօրինում է պետական լծակները, շուկայի իր կվոտային…:

Արդյոք կարող են երկրի առաջին դեմքերը ջարդել այդ մեքենան: Նրանք այդ մեքենան կարող են տնօրինել, օգտագործել, ուղղորդել, սակայն ջարդել հնարավոր է միմիայն արտակարգ մեթոդներով եւ հանրության լայն շերտերի ակտիվ մասնակցությամբ…»

Advertisements