Կոռնելիի #1 ընտրական հուշաթերթիկը

Kornelij Glas-ը սկսել է իր ընտրական հուշաթերթիկների շարքը, որը նրա խոսքերով «անձնական է և ոչ լիակատար»։ #1 հուշաթերթիկը կարճ և կոնկրետ ներկայացնում է այս պահին երկրում ընթացող գրեթե բոլոր հիմնական քաղաքական գործընթացները.

1. Ընդդիմությունը ամենայն հավանականությամբ կմիավորի ուժերը՝ այս հարցը վերջնականապես կլուծվի ամենամոտ ժամանակներս։
2. Արդեն պարզ է, որ Օրինաց Երկիրը մնացած ընդդիմադիր կուսակցությունների հետ որևէ կոալիցիայի չի գնա։ Արթուր Բաղդասարյանը սկզբունքայնորեն կոչ է անում չմիավորվել։
3. «Ռամկավար-Ազատականն» ու Սամվել Բաբայանի «Դաշինքը» միավորվում են։։ Ընդ որում Բաբայանը , կարծես թե, պատրաստվում է մարտահրավեր նետել ոչ ավել, ոչ պակաս Սերժին, քանի որ նա հնարավոր է, որ ընտրություններում պայքարի մեջ մտնի Սերժի եղբոր հետ նույն ընտրատարածքում։
4. ՀՀ Արդարադատության նախարար Դավիդ Հարությունյանը վերջապես որոշում կայացրեց և ընտրություններին կմասնակցի Հայաստանի Հանրապետական Կուսակցության ընտրացուցակով։ Որոշումից անմիջապես հետո նրա նախկին մամուլո խոսնակի ավտոմեքենան հրդեհեցին։
5.Արամ Սարգսյանը, «Հանրապետության» շեֆը, գնացել է Վաշինգտոն՝ հանդիպումների։
6.Նոր միտում է ի հայտ եկել՝ գեներալիտետը գնում է դեպի պառլամենտ։ Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը և Հայկական բանակի չորրորդ կորպուսի հրամանատար, Գեներալ Սեյրան Սարոյանը  երկուսն էլ պատրաստվում են մասնակցել Խորհրդարանական ընտրություններին։
7. Այս անգամ ընտրությունները ակտիվորեն ներկայացված կլինեն ինտերնետում։ TI բացել է իր բլոգը՝  Parliamentary Election Monitor, շուտով Human Rights in Armenia և Internews-ը նույնպես հանդես կգան նմանատիպ նախաձեռնություններով։

Միացեք աշխույժ քննարկումներին Կոռնելիի բլոգում։

Advertisements