Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր

CRD / TI Election Monitor Blog-ը հրապարակել է 2007թ. Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր շարքի հերթական հոդվածը, որը մանրամասնում է անցած շաբաթվա առավել կարևոր զարգացումների մասին։ Բլոգն անդրադարձել է հետևյալ թեմաներին.

  1. Քաղաքական գովազդի բարձր արժեքը հեռարձակվող ԶԼՄ-ներում և դրա հետ կապված ընդդիմության դժգոհությունները։
  2. Ազատություն ՌԿ հաղորդագրությունն այն մասին, որ որոշ ռեգիոնալ հեռուսատեսություններ ընդհանրապես հրաժարվել են ընտրաքարոզչության շրջանում քաղաքական գովազդի հեռարձակումից։
  3. Արմենիանաուն հաղորդում է, թե ինչպե՞ս է ՀՀ նախկին Արտաքին Գործոց նախարար Ռաֆի Հովհաննիսյանի Ժառանգություն կուսակցությունը վերջին շրջանում զրկվել հեռարձակող լրատվամիջոցնեում երևալու հնարավորությունից։
  4. Արդարարադատության նախարար Դավիդ Հարությունյանի որոշումը մասնակցելու խորհրդարանական ընտրությունների իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով և այդ հայտարարության շուրջ բարձրացած քննարկումները։
  5. Վերջին շրջանում թերթրի խմբագիրների մեքենաների վրա կատարված հարձակումները, հատկապես կենտրոնանալով անցած ուրբաթ «Իմ իրավունքը» թերթի խմբագիր և «Պանորամա» էլեկտրոնային թերթի սեփականատեր Արա ՍԱղաթելյանի մեքենայի այրման փաստի վերաբերյալ Արմենիանաույի հոդվածի վրա։
  6. Քննարկումներ խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Գագիկ Ծառուկյանի, Ալեկսանդր Սարգսյանի և Դավիդ Հարությունյանի մասնակցությանը երկրում կոռուպցիոն գործընթացներին՝ իրենց գործունեության ոլորտներում։
  7. Նազարյանի գրառումները նոր քաղաքական շարժման վերաբերյալ՝ խոսքը Այլընտրանքի մասին է, ինչպես նաև բլոգերի դիտարկումները երկրի ապագայի վերաբերյալ։

Վերը նշված թեմաներին ամբողջությամբ ծանոթանալու համար այցելեք CRD / TI Election Monitor Blog։

Advertisements