Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր

ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 բլոգը հրապարակել է 2007թ. Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր հոդվածաշարի հերթական հոդվածը (հիշեցնեմ, որ նախկինում այս հոդվածաշարը հրապարակվում էր Oneworld Multimedia բլոգում)։ Այս անգամ Մոնիտորը քննարկում է ինտերնետային լրատվամիջոցները և ընտրությունների վերաբերյալ լուրջ լրատվամիջոց դառնալու ուղղությամբ նրանց կողմից կատարվող քայլերը.

Եթե 2003թ. Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները ամբողջովին ձևավորվել էին հեռարձակվող ԶԼՄ-ների միջոցով, ապա այս անգամ թվում է, որ Ինտերնետը կարող է որոշիչ դեր կատարել տեղեկատվության լուսաբանման և տարածման հարցում և կդառնա այս տարվա Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մտքերի և կարծիքների փոխանակման միջավայր։

Այնուհետև Մոնիտորը ներկայացնում է Ա1պլյուսի և Արմենիանաուի սկսած նախընտրական լրատվական նախաձեռնությունները, Ազատություն Ռադիոկայանի հոդվածները, ինչպես նաև հայկական բլոգերների որոշ հոդվածները, այդ թվում՝ Անուշ Ռիմայի, Հայկական բլոգների լրաքաղի և Բլոգրելի մոտ։

Այցելեք ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 բլոգ ամբողջական հոդվածին ծանոթանալու համար։

Advertisements