Հնարավոր է կոռուպցիայի աղբյուրներից մեկի նվազում

Մարտունի կամ Տրաքվեք բլոգը խիստ ինքնատիպ մոտեցում է հանդես բերում Բուշի ադմինիստրացիայի 2008թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծի նկատմամբ, ըստ որի Հայաստանին հատկացվելու է $35 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական օգնությունը, որը կտրուկ նվազեցում է՝ համեմատած 2006թ. $69 միլիոն ԱՄՆ դոլար ցուցանիշի հետ։ Ընդ որում ԱՄՆ բյուջեի այս նախագծով Հայաստանի զինված ուժերին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը նույնպես նվազել է՝ շուրջ 30%-ով և հասել է $3.3 դոլարի։ Փաստորեն Արա Մանուկյանը, հակառակ Հայաստանյան մյուս բլոգերները հիմնականում բավարարվեցին չեզոք մոտեցում հանդես բերելով (Hyelog, Armenia Blog)։ Ինչևիցե, Մարտունի կամ Տրաքվեքը գտնում է, որ այս քայլը պետք է դրական գնահատել, քանի որ սրանով «փակվում է կոռուպցիան սնելու» ուղիներից մեկը Հայաստանում և առաջարկում է հայկական լոբիստական խմբերին՝ ԱՀՀ-ին և ANCA-ին.

«Ջորջին մեղադրելու փոխարեն շնորհակալություն հայտնեք, քանի որ վերջապես նա սկսեց քայլեր ձեռնարկել Հայաստանում բազմաթիվ պրոբլեմներ առաջացնող օգնության դեմ։ Դուք այնքան ջանքեր եք ներդրել Հայաստանին օգնելու մեջ, որ շատ մարդիկ այստեղ ծուլացել են, կոռումպացվել և դարձել երկրի զարգացումն արգելակող գործակիցներից մեկը»։

Արա Մանուկյանը եզրափակում է ասելով.

Այժմ հարկավոր է այնպես անել, որ Ամերիկյան օգնության բոլոր ծրագրերը փակվեն և Հազարամյակների մարտահրավերներ ծրագրով նախատեսված $236 միլիոն ԱՄՆ դոլարը երբեք չհասնի հայաստան։

Այնուամենայնիվ այս մոտեցումը քչերն են կիսում։ Բլոգիանը, օրինակ, քննադատում է Հայաստանին հատկացվող օգնության կտրուկ կրճատման Բուշի քաղաքականությունը։

Ամերիկայի ասյպես-կոչված նախագահ Ջորջ աԲուշը ներկայացրել է մի փառապանծ բյուջե, որը, ինչպես և անցյալ տարի, շարունակում Հայաստանին տրվող օգնության նվազեցման քաղաքականությունը և շարունակում է ավելացնել ամենահանդուրժողական երկրին՝ Նավթրբեջանին տրվող օգնության չափը։

Advertisements