2007թ. Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր

Օնիկ Գրիգորյանը հրապարակել է 2007թ. Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր շարքի իր հերթական բլոգ-պոստը։ Քննարկելով մի շարք տարաբնույթ աղբյուրներ, ինչպիսին օրինակ Դիտորդի, Անուշ Հայաստանի, Ազատություն Ռադիոկայանի հրապարակումները, ինչպես նաև իր սեփական հոդվածները Ժիրայր Սեֆիլյանի և Ընտրությունը քոնն է ՀԿ վերաբերյալ, Օնիկը եզրափակում է հետևյալ խոսքերով.

Ես կուզենայի գոնե մեկ դեմոկրատական ընտրություն տեսնել Հայաստանում։ Ոչ լիակատար դեմոկրատական իհարկե՝ դա առայժմ չափազանց անիրատեսական կլիներ, բայց գոնե ինչ-որ աստիճանի իրական և աստիճանական փոփոխության նշույլ, որը մեզ հույս կներշնչեր, որ դեռ ամեն ինչ կորած չէ։

Անպայման կարդացեք հոդվածն ամբողջությամբ՝ ահա այստեղ։

Advertisements