2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում

Անուշ Արմենիան մատնանշում է այն ուղղակի կապը, որը կա մոտեցող ընտրությունների և երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու միջև։ Քննարկելով Թրանսփարենսի Ինթերնեշնլի վերջին զեկույցը Հայաստանում կոռուպցիայի ընկալման իրավիճակի վերաբերյալ, Անուշ Արմենիան մասնավորապես ասում է.

Լավ, եթե բոլորն էլ հասկանում են, որ գոյություն ունեցող համակարգը վատն է, և որ ազատ և անկախ ընտրությունները իրավիճակը շտկելու միակ ճանապարհն են, ինչն է պատճառը, որ մարդիկ այպես դժկամորեն են համաձայնվում, որ հարկավոր է գնալ և քվեարկել գարնան ընտրություններին, գրանցվել որպես դիտորդներ, մասնակցել ցույցերին, եթե տեսնում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են։ ՀԵՆՑ ՀԻՄԱ ամենահարար առիթն է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ինչ որ բան կարողանան փոխել։

Advertisements