Հայկական նշանակումներ՝ 2007

Oneworld Multimedia-ի իր այս հոդվածում Օնիկ Գրիգորյանը նկատում է, որ «…ժամանակն է, որ ինչ որ մեկը մի քիչ հումոր ներարկի կանխատեսելի ցինիզմի այս մթնոլորտում, որը պարուրել է այն, ինչ իրականում սոսկ ձևականություն է…»՝ հերթական անգամ անդրադառնալով վերահաս ընտրություններին։ Մինչ կարդացողներին Դոկտոր Սփյուռքյանի՝ հենց այդպիսի «մի քիչ ներարկված հումորով» հոդվածն ուղեկցելը Օնիկը ընհանրացնում է իր պատկերացումները այն մասին,  թե ինչ խնդիրներ են դրել իրենց առաջ հայրենի իշխանությունները՝ գալիք ընտրություննեի(նշանակումների) հետ կապված ։

Այն է՝ ստեղծել իրական ընտրության տպավորություն, ընտրատարածքներով և քվեատուփերով հանդերձ, բայց այդ ամենը ընդամենը իրական պրոբլեմի առավել ակնհայտ մասն է։ Այս տարի խնդիրը բավականին պարզունակ է՝ Խորհրդարանում ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում Քոչարյանը կկարողանա իշխանությունը փոխանցել իր ընտրած/նշանակած անձին և հավաստիանալ, որ իշխող վարչակարգի քաղաքական և տնտեսական շահերը չեն վտանգվի…

Օնիկի նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Advertisements