Դոկտոր Սփյուռքյանը և Հայաստանյան (չ)ընտրությունները

Oneworld Multimedia-ի միջոցով իմացա Բժիշկ Սփյուռքյանի և Հայկական քաղաքական դաշտի և ընդհանուր օրինաչափությունների հեգնական վերլուծության մասին։ Այս «ինքնատիպ իտելեկտուալը (ընդ որում շեշտադրումը «ինքնա»-յի վրա է) , որն ապրում է Սփյուք(ներ)ում և քննադատում է այն ամենը ինչ կապ ունի Հայաստանի ու Հայերի հետ» խիստ շռայլորեն բաժանել է իր ինտելեկտի գանձերը հետևյալ հոդվածում, որից որոշ քաղվածքներ ներկայացնում ենք այստեղ.

Որոշ կուսակցություններ արդեն տոնում են իրենց ենթադրյալ հաղթանակը, մինչդեռ նրանք, ովքեր որ պետք է առավել շահագրգռված լինեն ընտրություններով, այն է՝ Հայաստանի քաղաքացիները, կարծես չեն էլ մտածում թե ով կգա իշխանության։

…երևի թե Հայաստանի քաղաքական շրջանակների համար 2007-ի խորհրդարանական ընտրությունները որոշակի կարևորություն, այնուամենայնիվ, ներկայացնում էն, քանի որ դրանք դիտարկվում են որպես 2008-ի նախագահական ընտրություններից առաջ անցկացվող լակմուսի (թթվայնության աստիճանի) թեսթ։

…Հայաստանում ընտրությունները ընդամենը ընտրության տեսիլք են ստեղծում, մինչդեռ իրականում քաղաքացիները ընդամենը արտահայտում են այն ընտրությունը, որը ղեկավար անձինք ուզում են որ նրանք (քաղաքացիները) արտահայտեն։ Այս ամբողջ «խաղը» առավել գրգռիչ է դառնում այն փաստից, որ ավելի հաճախ այն կուսակցությունն է դառնում առաջավորը, որը որ հայտնվում է ընտրություններից մի քիչ առաջ (մի տարուց էլ պակաս) և ասես կախարդանքով մի գիշերում դառնում է առավել ժողովրդականություն վայելող։

Սրանք լուրջ օրինակներն էին, իսկ ինքնատիպ Դոկտորի ավելի հումորախառն և անլուրջ հոդվածի լիակատար տեքստի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Advertisements