Տրանսպորտի և կապի նախարարությունը կոմպետենտ չէ

Իր բլոգում Դավիդ_Սանդը քննադատում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության ոչ կոմպետենտ աշխատաոճը: Նա նշում է, որ նախարարության վեբ կայքը մշտական սկանդալների և հակասությունների աղբյուր է և բերում է 1710-1785 Գիգահերց և 1805-1880 Գիգահերց ռադիո հաճախությունները Արմենթել ընկերությանը տրամադրելու գործի օրինակը: Դավիդը եզրափակում է բավականին լավատես մի դիտարկմամբ, նշելով, որ Արմենթելի կողմից վերը նշված հաճախականությունների օգտագործման թույլատվություն ձեռք բերելու նախաձեռնությունը թույլ է տալիս ենթադրել, որ Արմենթելը պատրաստվում է իր շարժական համակարգի բաժանորդներին տրամադրել GPRS տիպի ինտերնետ կապ: Հիշեցնեմ, որ այս պահին Արմենթելը տրամադրում է միայն ISDN/Analog GSM/CSD ինտերնետ 9600bps արագությամբ:

Advertisements