Հայերը կարծում են, որ կաշառակերությունն ավելացել է…

Հայերի գրեթե երկու երրորդը գտնում է, որ վերջին տարիներին երկրում ավելացել է կոռուպցիայի մակարդակը, չնայած կառավարության կոմից հակակոռուպցիոն քաղաքականության հռչակմանը, համաձայն Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի։ Այս մասին ավելի մանրամասն Օնիկ Գրիգորյանի հետևյալ հրապարակման մեջ։

Իր Հայաստան Բլոգում ՌԱՅՆԸ նույնպես անդրադառնում է հիշյալ զեկույցին, իր մեկնաբանություններում դրսևորելով որոշ աստիճանի կծու սարկազմ և կատակ զեկույցը պատրաստողների մասին։ Խոսելով այն մասին, որ «կաշառակերությունն աճել է» ՌԱՅՆԸ նկատում է.

Իհարկե դա /աճը/ չեր կարող լինելը սերը, խաղաղությունը, երջանկությունը կամ սնունդը՝ կարիքավորների համար։ Չէ, ի՞նչ եք ասում։ Դա անպայման պետք է լիներ կոռուպցիան։

Հարցվածների մեծ մասը (64.0%) գտնում են, որ վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է։

Առկա իրավիճակի բարելավման լուծումներ առաջարկելու շարքում պատասխանողների 89.0% նշել է, որ առաջնային է ազատ և արդար ընտրությունների անցկացումը։ Կոռուպցիայի նվազեցման և պայքարի առաջնահերթությունների կարգում հարցվողներ կարևորել են օրենքի գերակայության ապահովումը (93.9%) և կոռուպցիոն գործունեություն իրականացնողների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը (91.9%)։

Advertisements