Այս բլոգի մասին
…ճշմարտություննը ավելի թանկ է, քան ընկերությունը, խնամի-բարեկամությունը, քավոր-սանիկությունը, լավամարդ-վատամարդությունը։ Հայաստանում համառորեն չեն ուզում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, և դա արդեն բերել է երկրի համար կործանարար հետեւանքների։
Ի՞նչ է այս բլոգը
Այս բլոգի միջոցով ես փորձելու եմ մեկ տեղում համախմբել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրող հայ բլոգերներին: Ես նաև աշխատում եմ E-channel.am Ընտրություններ 2007 ինտերնետային կայքում, և փորձում եմ խրախուսել, աջակցել բլոգ ստեղծել ցանկացողներին: Եթե դուք հետաքրքրվում եք բլոգերով, ցանկանում եք ունենալ ձեր սեփական բլոգը կամ միանալ E-channel բլոգին որպես համահեղինակ, խնդրում եմ կապվեք ինձ հետ angry.root(at)gmail.com էլ-փոստի հասցեով: Նաև տեղեկացնեմ, որ բլոգի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հասցեով՝ Armenian Blog Review։
Ի՞նչ նյութեր են հայտնվում այստեղ
Առայժմ հիմնական ջանքերը կկենտրոնացվեն ընտրությունների, դեմոկրատիայի և քաղաքականության հետ կապված բլոգ-պոստերի /հոդվածների/ լուսաբանման վրա, սակայն քանի որ ես շարունակաբար հետևում եմ ավելի քան 70 բլոգերի բոլոր երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ապա գրեթե բոլոր այն թեմաները, որոնք հայկական բլոգոսֆերայի լուրջ ուշադրությանն են արժանանում, կհայտնվեն այստեղ։ Եթե, այնուամենայնիվ կա այնպիսի բլոգ կամ բլոգ-պոստ, որը ձեր կարծիքով պետք է, որ հրապարակվեր այստեղ, խնդրում եմ ինձ այդ մասին տեղյակ պահել օգտվելով այս էջի քննարկումներ բաժնի /comment/ ընձեռած հնարավորություններից կամ էլ-փոստով, գրելով ինձ՝ angry.root(at)gmail(dot)com հասցեով։
Հաճախակի՛ այցելեք մեզ կամ օգտվեք RSS հոսքերից։ Նաև հրավիրում եմ Ձեր ուշադրությունը հետևյալ վարքականոնի վրա, որով փորձելու եմ առաջնորդվել հետագա հրապարակումներում։
Հարգանքներով՝ Դիտորդ (Արթուր Պապյան)


