Պամֆլետ. «Թե ինչո՞ւ դատավորները վախեցած են, սակայն ոչ հիմար…»

May 8, 2008

Գրիգոր Խարկիև
Մոսկվա

Հայաստան երջանիկ երկրում իրավական կարգը ցույց էր տալիս իր արդյունավետությունը: Օրինազանցների դատավարություններն այնքան արագ էին ընթանում, որ ոչ ոք չէր կարողանում դրանց հետևել: Նույնիսկ դատավորներն իրենք: Նրանք հազիվ էին կարողանում իրենց դատարանների սրահներնում կարգը պահպանել, սակայն մտադիր էին կարգը պահպանել երկրում:

Այս անգամ կախարդանքը շատ ավելի կախարդական էր, քան երբևէ: Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ օրենք չի խախտել: Ընդհակառակը` օրենքը խախտվել էր այն քաղաքացիների կողմից, որոնք իշխանությունների հետ չէին համաձայնել. իսկ դա օրենքի խախտում էր:

Այն փաստը, որ քաղաքացիներ էին սպանվել, կախարդական այս երկրում դատավարություններից և ոչ մեկում չէր նշվում: Read the rest of this entry »