Հայտարարություն ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին
May 5, 2008Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ամերիկյան կորպորացիայից 235,65 մլն դոլարով 5 տարում էական զարգացում պիտի բերի Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, ցուցադրական տնտեսություններ, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ եւ այլն: Այս ծրագիրն իր մասշտաբներով եւ արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրերի ցանկում:

Անցած տարվա ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՄ Կորպորացիան մեր եւ այլ երկրների ֆինասավորելիս. 17-ից 9 ցուցանիշը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակներում են: Read the rest of this entry »
Posted by Observer


